Իշխանության կազմում ՀՅԴ ընդգրկման հարցն ինքնանպատակ չէ, այստեղ որոշիչ է
այն փաստը, թե արդյոք կկատարվեն հանրապետության իրավիճակի առողջացմանը
նպատակաուղղված կուսակցության 7 առաջարկությունները: Այդ մասին ԱԺ-ում ճեպազրույցի
ժամանակ հայտարարել է ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:
Նա
ընդսմին ընդգծել է, թե վերջին ժամանակներս իշխանության շրջանում նկատվում է այդ 7
կետերի որոշ դրույթներ կատարելու միտում: «Մասնավորապես, սահմանադրական
բարեփոխումների նախագծում նախատեսվում է հանրապետության անցում կառավարման
խորհրդարանական ձևի, նախատեսվում են ընտրական օրենսդրության զգալի բարեփոխումներ,
ուշադրությունը սևեռվում է տնտեսական մենաշնորհների խնդրին, շատ է խոսվում բիզնեսը
քաղաքականությունից տարանջատելու, ընդդիմության դերը մեծացնելու անհրաժեշտության
մասին: Խորհրդարանի օրակարգրց արդեն հանվել են հայ-թուրքական
արձանագրությունները», - հայտարարել է Ռուստամյանը, ընդգծելով, որ դեռ անելու շատ
բան կա: