Արարատյան
դաշտավայրում գտնվող Արմաշի լճակները կցամաքեցվեն: Ինչպես հուլիսի 22-ի մամուլի
ասուլիսում հաղորդել է «Թռչնասերնեևրի կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը, այդ
որոշումը կայացրել են լճակների տերերը` դրանց հետագա պահպանման անշահութաբերության
առնչությամբ:
Մինչդեռ բնապահպանն ուշադրություն է հրավիրել այն
հագամանքին, որ Արմաշի լճակներում հանդիպում են թռչունների շուրջ 200 տեսակներ,
որոնց մի մասը ներառված է Միջազգային կարմիր գրքում: Ադամյանը նշել է, որ Արմաշի
լճակները ունեն միջազգային նշանակություն` եզակի կենսաբազմազանության
տեսանկյունից: Բացի այդ, լճակների անհետացումը ջրաճահճային թռչունների հազվագյուտ
տեսակներին կստիպի բնակություն հաստատել Հայաստանի սահմաններից դուրս:
Ադամյանի
կարծիքով, իրավիճակից ելք կարող է լինել պետության կողմից գոնե 2 լճակների ձեռք
բերումը, որոնք առանձնակի կարևորություն ունեն կենսաբազմազանությանմ պահպանման
տեսանկյունից: «Մենք մտադիր ենք գրավոր դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն,
ինչպես նաև հանդիպել լճակների սեփականնատերերի հետ և քննարկել խնդիրը», - հաղորդել
է բնապահպանը: