Եզդիների
համաշխարհային միությունը որոշել է Արցախում բնակեցնել 200 եզդի ընտանիքների,
որոնք բռնության ենթրակվել Իրաքի
հյուսիսում: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել է Հայաստանի եզդիների
համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը:
Նրա
ասելով, Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ընդունելու եզդի
ընտանիքներին և սատարել նրանց դժվար պահին: «Հայաստանի եզդիներն արդեն սկսել են
հանգանակություն, որի ընթացքում հավաքված միջոցները կուղղորդվեն այդ ընտանիքների
ճանապարհային ծախսերը հոգալուն», - նշել է Թամոյանը: