Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկված «Ոչ թալանին» շարժման ակտիվիստներն ազատ են արձակվել: Այս մասին հայտարարել է շարժման համակարգող Արթուր Չիբուխչյանը:
Նա տեղեկացրել է, որ Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել «Ոչ թալանին» շարժման ևս 4 ակտիվիստ, որոնք, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հավաստմամբ, ազատ կարձակվեն: «Նրանք պահանջում էին անհապաղ ազատ արձակել Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված ակտիվիստներին»,-հայտարարել է Չիբուխչյանը:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել 5 ակտիվիստ, այդ թվում նաև «Ոչ թալանին» շարժման համակարգող Մաքսիմ Սարգսյանը:
Ակցիայի մասնակիցները գտնում են, որ կառավարույթունը խաբում է ժողովրդին և մտադիր չէ լուծել էլեկտրաէներգիայիիչ սակագների բարձրացման հարցը: Օգոստոսի 1-ից Հայաստանում ուժի մեջ մտան էլեկտրաէներգիայի նոր, բարձրացված սակագները: Ավելի վաղ «Հայաստանի էլցանցեր» ընկերոթյունը հայտ էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, պահանջելով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները, ինչը խորհրդարանական ընդդիմության և քաղաքացիական հասարակության շրջաններում առաջացրեց բուռն դժգոհություններ: Մինչև 2015-ի օգոստոսի 1-ը սակագինը կազմում էր` ցերեկային – 41.85 դրամ, իսկ երեկոյանը` 31.85 դրամ: Իսկ ՀԷՑ հայտոմ առաջարկվում էր այն բարձրացնել մինչև 58և 48 դրամ: Սակայն, ՀԾԿՀ մասնակիորեն բավարարեց ՀԷՑ պահանջը, և սակագները բարձրացան որ թե 17, այլ 6.93 դրամով: