Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ԵԱՀԿ ՄԽ կողմից տարվող բանակցությունների առարկա է: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի երկրներին օգնության համակարգող Ալինա Ռոմանովսկին: ՙԱՄՆ-ը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը՚,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ ԼՂՀ կարգավիճակը բանակցությունների առարկա է:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը կշարունակի միջոցներ հատկացնել ԼՂՀ-ին՝ տարածքների ականազերծման աշխատանքների նպատակով: ՙԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին օգնությունը հատկացվել է բացառապես տարածքներն ականներից մաքրելու համար, և դա կշարունակվի, քանի դեռ այդ հողերը լիովին չեն մաքրվել ականներից՚,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն հաստատել է 2016 թվականի օտարերկրյա օգնության փաթեթը (FY16): Օրինագիծը ներառում է ԱՄՆ ֆինանսական աջակցություն Հարավային Կովկասին` տնտեսության, մարդասիրության և ռազմական ոլորտներում: Նշվում է, որ Կոմիտեն բավարարել է երկրի նախագահի խնդրանքը` պահպանել հավասարության սկզբունքը Հայաստանին և Ադրբեջանին օգնություն հատկացնելիս և նրանց տրամադրել 1,7-ական մլն դոլար ռազմական ոլորտին, և 600,000 մլն` միջազգային զինվորական կրթությանը:Որպես ոչ ռազմական օգնություն կոմիտեն հանձնարարել է Հայաստանին տրամադրել 20,1 դոլար, Ադրբեջանին` 8,8 մլն դոլար և Վրաստանին` 54 մլն դոլար: