Երևանի ավագանու «Բարև Երևան՚ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն արողջապահության նախարար Արմեն Մուրադյանին կոչ է արել կազմակերպել ապրիլյան էսկալացիայի ընթացքում վիրավորված երկու զինվորների բուժումն արտերկրում:
ՙԷրեբունի հիվանդանոցում պառկած վիրավոր երկու 19-ամյա զինվերներ՝ Ռուբեն Առաքելյանն ու Արման Լազգիյանն ունեն ողնաշարի 4-րդ ողի հետ կապված շատ ծանր վիրավորում և ինչպես ասել է Մուրացանի հոսպիտալի պետ պարոն Ասատուրյանը, «որի վերականգնման ինստիտուտը Հայաստանում դեռ բարձր զարգացում չի ապրումե :Այսինքն առնվազն այս երկու տղաները կարիք ունեն արտեկիր տեղափոխվելու: Այս պահին երկուսի ծնողներն էլ խորհրդակցում են արտասահմանյան տարբեր երկրների բժիշկների հետ, որոնց կարծիքով այս տղաների վիճակը կարող է փոխվել, ինչ-որ չափով վերականգնվել, եթե նրանց մեկ օր շուտ դուրս տանեն: Ձեր հայտարարությունը չի բխում տղաների առողջական վիճակից, չի սփոփում նրանց ծնողներին: Եթե դեռ չեք այցելել, ապա գնացեք, խնդրում եմ , և տեղում տեսեք, թե ինչպես են օր-օրի հյուծվում տղաները: Ի դեպ, գնդակը Արմանի կերակրափողն էլ է վնասել ու տղան չի կարողանում ոչինչ ուտել, լուրջ պլաստիկ վիրահատության անհրաժեշտություն կա: Ռուբենն էլ ընդհանրապես չի կարող շարժվել: Նկատի ունեցեք, մոտ օրերս ծնողները պետք է դիմեն Ձեզ տղաներին արտերկիր ուղարկելու խնդրանքով, այնպես որ կարող եք արդեն ուսումնասիրել ու այդ նպատակով շատ արագ պատրաստել այս տղաների բժշկական փաստաթղթերը՚,- ասված է նախարարին ուղղված բաց նամակում:
ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հաստատել է, որ Առաքելյանը և Լազգիյանը գտնվում են հիշյալ բժշկական հաստատությունում: Նա հայտարարել է, որ երիտասարդներն, իրոք, առողջական լուրջ խնդիրներ ունեն, որոնք, սակայն, անբուժելի բնույթ են կրում և ենթակա չեն վիրահատության նույնիսկ արտերկրում: ՙՍակայն, եթե երիտասարդների հարազատները ցանկանում են, որ նրանք ռեաբիլիտացիա անցնեն արտերկրում, ոչինչ չեմ կարող անել՚,- հայտարարել է նա:
Նշենք, որ մայիսի 3-ին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ այս փուլում չկան վիրավոր զինծառայողներ, որոնց պետք է արտերկիր ուղարկենք բուժման: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում զինծառայողները կարող են բուժման նպատակով արտերկիր ուղարկվել:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ի նիստում ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ-ից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները: Ըստ հիմնավորման՝ 2015թ. հունիսի 18-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մաuինե ՀՀ oրենքում լրացում կատարելու մաuին՚ ՀՀ oրենքի համաձայն նախատեսվել է ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում զինծառայողի բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու հնարավորություն` ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին, որի կարգը և պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը: Որոշմամբ կանոնակարգվում են օտարերկրյա պետությունում զինծառայողին բուժման ուղարկելու գործընթացը, բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարի ձևավորման, հատկացման և դրա հետ վերադարձնելիության հետ կապված հարաբերությունները: