Եվրոպացի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքում Հայաստանի ներկայացուցիչ, ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը վճռականորեն դեմ է հանդես եկել կառույցում «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» ներառմանը:
Վինչեստրում (Մեծ Բրիտանիա) դաշինքի նիստում այդ հարցի քննարկման ժամանակ Զոհրաբյանը, մասնավորապես, անթույլատրելի է համարել կառույցին մի երկրի քաղաքական ուժի անդամությունը, որում 21-րդ դարում կա ավելի քան 80 քաղբանտարկյալ:
Իր ելույթում Զոհրաբյանն անդնարաձել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության հարցերին, ինչպես նաև ներկայացրել է ԲՀԿ փոփոխությունները` ղեկավարության փոփոխումից հետո:
Զոհրաբյանի հրավերով Եվրոպացի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի հաջորդ ընդլայնված նիստը կկայանա Հայաստանում: