Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ լքում է ԲՀԿ-ն:
ՙ
Հաշվի առնելով ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու մասին որոշումը, այլեւս ոչ մի պարտավորվածություն չեմ տեսնում ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նկատմամբ: Միաժամանակ լինելով ապաքաղաքականացված կառույցի ղեկավար՝ նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա անդամակցությունը ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությանը:Ուզում եմ մատնանշել հետագա համագործակցության պատրաստակամությունը ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության եւ բոլոր քաղաքական ուժերի հետ քաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծման եւ Գյումրիին նոր կարգավիճակ տալու համար՝ ի շահ Գյումրիի եւ գյումրեցիների՚,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ մարտի 5-ին ԲՀԿ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է իր պաշտոնից, նրան փոխարինել է խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով պաշտոնապես ընդդիմադիր է հռչակել կուսակցությունը: