Ոստիկանությունը ցուցարարներին թույլ չի տա երթ անցկացնել դեպի Բաղրամյան պողոտա: Հուլիսի 6-ին Ազատության հրապարակում լրագրողներին այդ մասին հայտարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օիսպյանը:
Նրա ասելով, երթն արտոնված չէ և արգելված է օրենքով: Օսիպյանը հայտարարել է, որ եթե քաղաքացիները ցանկանում են երթ կամ հանրահավաք անցկացնել, ապա պետք է դիմեն համապատասխան կառույցներ և նման միջոցառման համար թույլտություն ստանան:
Նա ընդգծել է, որ ոստիկանությունը քաղաքացիներին վերստին կոչ է անում ցրվել և սպասել աուդիտի արդյունքին, որն անցկացվելու է ՀԷՑ-ում:
Օիսպյանը նաև հերքել է այն մեղադրանքը, թե կեսօրին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ցույցի մասնակիցներին ցրելիս ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառել:
«Դա իրավապահ մարմինների աշխատակիցների վրա ստվեր գցելու հերթական փորձ է, բոլոր գործողություններն անցկացվել են օրենքի շրջանակում», - նշել է նա: Հիշեցնենք, որ կեսօրին Հայաստանի ոստիկանությունը ցրել է Բաղրամյան պողոտայում էլեկտրաէններգիայի թանկացման դեմ բողոքի ցույցի մասնակիցներին, որոնցից 46-ը բերման է ենթարկվել: Նրանց թվում են եղել ակտիվիստներ Վաղինակ Շուշանյանը և Դավիթ Սանասարյանը: Տվյալ պահի դրությամբ նրանց բոլորին ազատ են արձակել:
Այս պահին Ազատության հրապարակում հազարից ավելի մարդ է հավաքվել: