Լրահոս

Ընտրակն օրենսգրքի շուրջ կոնսենսուսը ծիծաղելի է

«Գեոթիմ» ՓԲԸ-ում վստահ են, որ լեռնահումքային արդյունաբերությունը համատեղելի է գյուղատնտեսության և փոքր բիզնեսի հետ

Անկարա. Թուրքիան ցանկանում է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորումը, բայց Ադրբեջանի պահանջներին համապատասխան

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿԻՍՎԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՓՈՐՁՈՎ «ՀԱՐԹԱԿ» ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Տուրիստական սեզոնին ընդառաջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է զգալի զեղչեր պրեմիում կարգի չիպային քարտերի համար

Թուրքագետ. Անկարան արդեն վաղուց սպառել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու հնարավորությունը

Պոնտիֆիկոս. Արգենտինայում հայերի բնաջնջման մասին խոսելիս միշտ օգտագործում էին «ցեղասպանություն» բառը. ես ուրիշ բառ չգիտեի

Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հունիսի 29-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան

Ընդդիմադիր պատգամավորը դատապարտում է Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ հերթական քաղաքական հետապնդումը

Ռուսաստանյան գնացքների տոմսերն արդեն վաճառվում են Երևանում

Հռոմի պապ. Հայերն ու ադրբեջանցիները պետք է աշխատեն հաշտության հասնելու ուղղությամբ

«Ժառանգություն». Ռուսաստանի հետ միացյալ ՀՕՊ համակարգը Հայաստանի ինքնիշխանության վերջին փշրանքներն օտար պետության հանձնելու փորձ է

«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը խորհրդարանի շենքի առջև բողոքում է Ռուսաստանի հետ ՀՕՊ միասնական համակարգի շուրջ համաձայնագրի վավերացման դեմ

Հռոմի Ֆրանցիսկոս պապ. Ես երջանիկ եմ, որ այցելեցի Հայաստան

Շարմազանով. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է կոշտ և հասցեական արձագանքի Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործումից Ալիևի հրաժարմանը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Մեկնց Երեւանից

Սերժ Սարգսյան. Ֆրանցիսկոս Պապի խաղաղությանը, հանդուրժողականությանն ուղղված պատգամները շատ հզոր ազդակ են տարածաշրջանային խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու համար

Ալիեւը պնդում է, թե ապրիլյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ գրավել են Լեռնային Ղարաբաղի շրջանների մի մասը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստորագրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Պապի համատեղ հռչակագիրը

Հայաստանի նախագահը ողջ աշխարհի հայերին միասնության կոչ է հղում՝ ժողովրդի համար հիմնարար երեք հարցերը լուծելու գործում

Սերժ Սարգսյան. Ես համոզված եմ, որ մենք պետք է գտնենք հակամարտության կարգավորման լավագույն ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար

ՀՀ նախագահ. Մենք հպարտ ենք, մենք զգացված ենք, մենք շնորհայական ենք Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Հայաստան կատարած այցի և հայ ժողովրդի նկատմամբ նրա վերաբերմունքի համար

Վատիկանն արձանանքել է թուրքական քննադատությանը. Ֆրանցիսկի նպատակը խաղաղության կառուցումն է, ոչ ավելին

Իլհամ Ալիև. Լեռնային Ղարաբաղը երբեք «անկախություն» չի ստանա

ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՖՐԱՆՑԻՍԿՈՍԻ ՊԱՊԻ ԽՕՍՔԸ

Գարեգին Բ. Այսօր աշխարհում ուժգնանում են աշխարհիկացման ընթացքները, խաթարվում են հոգևոր-բարոյական ընկալումներն ու արժեքները, վտանգվում է ընտանիքի աստվածհաստատ կառույցը

Հռոմի պապը՝ հայ ժողովրդին. Ձեր տառապանքները մեզ են պատկանում

Գարեգին Երկրորդ. Ստեղծված իրավիճակներում քրիստոնեական Եկեղեցիները խաղաղության փնտրտուքի ճանապարհին առավել գործուն քայլեր պիտի ձեռնարկեն

Երևանում սկսվել է էկումենիկ արարողությունը՝ Հռոմի պապի և Գարեգին Երկրորդի մասնակցությամբ

Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավարը կոչ է արել լուրջ խմդիրներ չփնտրել Թուրքիայի հետ հարաբերություններում՝ կապված Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ

Երևանում շարունակվում են ձերբակալությունները

Հռոմի պապն այցելել է Գյումրիի Սուրբ Տիրամոր Յոթ Վերք մայր տաճար և Սրբոց Նահատակաց կաթոլիկ եկեղեցի

ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել Երևանում ձերբակալությունների հետ կապված հայտարարությամբ

Ֆրանցիսկոս պապն այցելել է «Տիրամայր Հայաստան» եկեղեցու Պողոսյան կրթական կենտրոն

Ոստիկանությունը հաստատել է Շահեն Հարությունյանին բերման ենթարկելը

Ֆեդերիկո Լոմբարդի. Հռոմի պապին, վերջապես, հաջողվեց տեսնել սքանչելի Արարատ լեռը

Պոնտիֆիկը Սուրբ պատարագ է մատուցել Գյումրիում

Ֆրանցիսկոս պապը երախտագիտության խոսք է հղել Հայաստանի հոգևոր և աշխարհիկ իշխանություններին

Գյումրիում Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը շփվել է հավատացյալների հետ

Մինսկի խումբը Երևանին և Բաքվին կոչ է անում հարգել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնման շուրջ պայմանավորվածությունը

Ադրբեջանում գերության մեջ եղած Արսեն Խոջոյանը 17-ամյա աղջկա է սպանել

Գյումրիում մատուցվել է Սուրբ պատարագ

Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը և Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը ժամաաաանել են Գյումրի

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր

Լոմբարդի. Վատիկանում կտեղադրվի Գրիգոր Նարեկացու հուշարձանը

Ուորլիք. Տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ցանկացած սխալ հղի է լայնամասշտաբ հակամարտության ռիսկով

Շտայնմայերը մտադիր է այցելել Հարավային Կովկաս

Պոնտիֆիկն իր ելույթն սկսել է Չարնցի խոսքերով. Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, հազարամյա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր…

Զինծառայողի մահվան կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատարին

Շրջանառության մեջ դրվեցին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ի Հայաստան այցին նվիրված մեկ գեղաթերթիկ և չորս նամականիշ

Ռեգիոնալ
Հարցազրույցներ

Ալեքպեր Ալիև. Ոչինչ չի արդարացնում մեր տևական եղբայրասպան պատերազմը

Գեորգի Կանաշվիլի. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում Հայաստանը Վրաստանից ավելի արագ կանդամակցի ՆԱՏՕ-ին

Սարո Սարոյան. Մի փոքր իսկ զիջումը կարող է զինվորների կողմից սրբի տանի թե գործող վարչախմբին ու թե ամբողջ այն կեղտը, որ կուտակվել է վերջին քսան տարում

Սարգիս Հացպանյան. Մեր զինվորը, կատարելով իր պարտականությունները, ապտակ հասցրեց նույնիսկ ոչ թե ադրբեջանական, այլ՝ հայկական իշխանություններին

Վերլուծաբան. Հարավային Կովկասում ցանկացած կողպեք բացելու համար Մոսկվային միշտ հարկավոր է հայկական բանալի, որը, վերջապես, պետք է դադարենք նվիրել նրան

Կանխատեսում. Արևմտյան Հայաստանի իսլամացված հայերը X ժամի կօգտագործվեն որպես աշխարհաքաղաքական գործոն

Վլադիմիր Եվսեև. Մինչև զինված հակամարտության սառեցումը, թարմացված մադրիդյան սկզբունքները չեն իրագործվի

Իլգար Վելիզադե. Միլիարդավոր դոլարների զենք վաճառելով՝ Մոսկվան համոզված է, որ Բաքուն չի ուղղի այն իր շահերի դեմ

Հովհաննես Իգիթյան. Անհրաժեշտ է տրամաբանական պահանջներ ներկայացնել Մոսկվային, այլ ոչ թե մեղադրել բոլոր մահացու մեղքերում

Անդրեյ Արեշև. Դժվար է ինչ-որ բան լրջորեն քննարկել, երբ առաջնագծում մարդիկ են զոհվում

Զարդուշտ Ալիզադե. Ուկրաինայից և Սիրիայից հետո Պուտինը ցանկացավ «խաղաղապահություն անել» Ղարաբաղում

ԵՄ պատվիրակության ղեկավար. Թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները պետք է նախապատրաստվեն խաղաղության

Հայաստանի շուրջ 100 փաստաբան գործադուլ է հայտարարում

  • Շաբաթ, 9 հունիսի, 23:32

 Հայաստանի Փաստաբանների պալատի մի խումբ փաստաբաններ զգուշացնում են Վճռաբեկ դատարանի դատավորներին, որ հունիսի 11-ին իրենք հայտարարում են մեկօրյա գործադուլ` ի նշան Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից դրսևորվող անթույլատրելի գործելակերպի դեմ բացասական վերաբերմունքի: Հայտարարությանն արդեն միացել է շուրջ 100 փաստաբան:

Փաստաբանների տարածած հայտարարության մեջ նշվում է. «Հայտնի է, որ դեռևս 2007 թվականից` ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ վճռաբեկ դատարանին վերապահված նոր լիազորություններն իրականացնելու նպատակով, ՀՀ դատական օրենսգրքում, դատավարական օրենսգրքերում սահմանվեցին վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու նոր չափանիշներ: Սկսած այդ պահից և մինչև օրս Վճռաբեկ դատարանը, օգտվելով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու չափանիշների անորոշությունից, բազմիցս կամայականություն է դրսևորել այդ օրենքը կիրառելիս, որի արդյունքում մինչև այժմ մեզ հայտնի չէ գոնե մեկ դատական ակտ, որում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու որոշումը լիներ պատճառաբանված: Հայտնի են վճռաբեկ բողոքները վերադարձվելու բազմաթիվ դեպքեր, երբ ճիշտ նույն չափանիշներին համապատասխանող մեկ այլ սուբյեկտի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել: Նույնիսկ եթե բացառենք վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու փուլում կոռուպցիոն երևույթների առկայության վարկածը, ապա` Վճռաբեկ դատարանի կողմից կիրառվող երկակի ստանդարտները առնվազն չեն փարատում այն անձանց կասկածները, ովքեր հակված են մտածելու, որ այդ երկակի մոտեցումների հիմքում կոռուպցիան է:

Մենք` փաստաբաններս դեռ լավ ենք հիշում, որ Վճռաբեկ դատարանի ներկայիս նախագահը, իր պաշտոնը ստանձնելուց մի քանի օր անց ՀՀ փաստաբանների պալատում հանդիպում ունեցավ փաստաբանների հետ, որի ընթացքում` որպես իր առաջնահերթ քայլերից մեկը հայտարարեց վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու այդ արատավոր պրակտիկայի վերացումը: Այդ հանդիպման ընթացքում պարոն Մկրտումյանն ընդունեց այն ամենը, ինչ նշված է վերևում և խոստացավ ամենակարճ ժամանակամիջոցում արմատապես փոխել Վճռաբեկ դատարանի մոտեցումները: Նշված խոսակցությունից անցել է մոտ չորս տարի, սակայն ոչինչ չի փոխվել: Ինչը հիմք է տալիս մեզ մտածելու, որ` թեև խնդրի լրջությունն ընդունվում է ամենաբարձր մակարդակով, սակայն գոյություն չունի այն լուծելու ցանկություն կամ` կամք:

Մեկ այլ լրջագույն խնդիր է հանդիսանում այն, որ Վճռաբեկ դատարանը, Սահմանադրությամբ կոչված լինելով ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը, հենց ինքն է հաճախ անտեսում իր իսկ կողմից արտահայտած իրավական դիրքորոշումները, իսկ երբեմն կայացնում իր նախկին որոշումներին ուղղակիորեն հակասող նորանոր որոշումներ, առանց պատճառաբանելու, թե ինչու՞ է շեղվում սեփական նախադեպերից:

Վճռաբեկ դատարանի նման գործունեությունը ստեղծել ու ստեղծում է կատարյալ իրավական անորոշություն, այսինքն` չի ծառայում այն նպատակներին, որոնց համար անձինք դիմում են այդ ատյանի պաշտպանությանը: Որևէ գործով վճռաբեկ բողոք կազմելիս մենք չենք կարող գոնե մոտավորապես պատկերացնել, թե ի՞նչ ընթացք այն կարող է ստանալ, ինչը մեր վստահորդների մոտ անվստահություն է առաջացնում մեր մասնագիտական կարողությունների հանդեպ:

Մեր փորձից ելնելով կարող ենք հավաստել, որ Վճռաբեկ դատարանի ներկայիս գործելակերպը, այդ ատյանի կողմից ստեղծած իրավական անորոշությունը և անթափանցիկությունը բացասական տպավորություն են ստեղծում հասարակության մոտ դատական համակարգի մասին:

Ավելին, հետաքննություն և նախաքննություն իրականացնող մարմինների, ինչպես նաև դատախազության արատավոր գործելակերպի, ինչպես նաև` առաջին և վերաքննիչ ատյանների դատարաններում տիրող անընդունելի վիճակի, դատավարական բոլոր փուլերում հետզհետե սաստկացող համատարած խախտումների համար պատասխանատվությունը, մեր համոզմամբ, նույնպես կրում է Վճռաբեկ դատարանը: Դատական համակարգի օրեցօր խորացող ճգնաժամը հետևանք է Վճռաբեկ դատարանի վերը նշված գործելակերպի: Այս մեկօրյա գործադուլի նպատակն է` դատական իշխանության ուշադրությունը հրավիրել գոյություն ունեցող խնդիրների վրա: Հուսով ենք, որ այս կարճատև բողոքի դրսևորումը բավարար կլինի, որպեսզի դատական համակարգը գիտակցի խնդրի լրջությունը և լուծումներ փնտրելու հրատապությունըե: Փաստաբանների պալատից տեղեկացնում են, որ այդ օրը փաստաբանները հավաքվելու են և մամլո ասուլիսի ժամանակ ներկայացնելու են իրենց պահանջները:

Ուղարկել ընկերոջը

Ու՞մ (Էլ. փոստ)


Ձեր անունը


Հաղորդագրություն


Մեկնաբանություններ

Նայել մեկնբանությունները (0)
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դարձիր առաջին մեկնաբանը

* Ցույց է տալիս պարտադիր դաշտերը
Օրվա նկարը
Love papa