Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունից
հրաժարվել` կնշանակի հրաժարվել պետության ապագայի մասին մտածելուց: Լրագրողների
հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան
Օհանյանը:
«Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և դա շատ
բան է նշանակում: Նա մեզ աջակցում է գլոբալ առումով», - պարզաբանել է նախարարը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում
իրավիճակի սրմանը` նախարարն ընդգծել է, որ դրանով իսկ Ադրբեջանը փորձում է լուծել
քաղաքական և տնտեսական խնդիրներ, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունը
շեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից:
Հիշեցնենք,
որ ավելի վաղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քննադատության էր ենթնարկել
Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի փաստը, ընդգծելով, որ դա հարուցում է
հայկական կողմի մտահոգությունը: «Մեզ անհանգստացնում է ոչ այնքան Ադրբեջանին
ռուսական զենքի վաճառքի բուն փաստը, որքան` այն, որ առաջնագծում հայ զինվորներնը
գիտակցում են, որ իրենց փորձում են ոչնչացնել ռուսական զենքով», - հայտարարել էր
նախագահը: