Հայաստանի ԱԱԾ նոր ղեկավար կդառնա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Կուտոյանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են իշխանական շրջանակների աղբյուրները:
Նշենք, որ Կուտոյանը վեջրերս նշանակվել գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում հենց այն նպատակով, որպեսզի հետագայում գլխավորի ԱԱԾ-ն: Ավելի վաղ Կուտոյանը ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնականն էր:
Այսօր լրանում է ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի լիազորությունների ժամկետը: ՀՀ սահմանադրության համաձայն, ԱԱԾ ղեկավարը կառույցը կարող է գլխավորել մինչև 70 տարին լրանալը: Սակայն ԱրմԻնֆո-ի աղբյուրները նշում են, որ Հակոբյանը, ամենայն հավանականությամբ, կառույցը չի լքի, նրա համար ԱԱԾ-ում կբացվի հատուկ «թափուր» պաշտոն` ԱԱԾ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ: