Աշխարհաքաղաքական տեղաշարժերի համատեքստում Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների օգոստոսյան հանդիպումը կարևոր «ժամացույցների ստուգում էր»: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը` մեկնաբանելով օգոստոսի 10-ին Ռուսաստանի և հայաստանի նախագահների Մսկվայում կայացած հանդիպումը:
«Չնայած վերջին մի քանի ամիսներին Ռուսաստանի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ հանդիպումների թվի զգալի ավելացմանը` օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա, ակնհայտորեն, չենք կարող դասել սովորական պրոտոկոլային միջոցառումների թվին: Դրա պատճառներն ավելի քան բավականաչափ են, օրինակ, հաշվի առնելով, որ Հայաստանն 2017 թվականի ընտրական փուլ է թևակոխում: Կարծում եմ, որ ռուսական թեմատիկան առկա կլինի այդ երկրրի խորհրդարանական ընտրուրթյկուններում` բնավ ոչ վերջին տեղում», - նշել է նա:
Մարկեդոնովը նաև ընդգծել է հրադադարի ռեժիմի շարունակվող խախտումները Ղարաբաղի շփման գծում, նշելով, որ ապրիլյան իրադարձությունների կրկնման սպառնալիքն օրակարգից չի հանվել` չնայած բանակցային ձևաչափը պահպանելու փորձերին: Վերլուծաբանը նշել է կապը ղարաբաղյան հակամարտության և Հայաստանում սոցիալ-քաղաքական ակտիվության միջև: Նրա գնահատմամբ, հնարավոր զիջումների և խաղաղության գնի հարցը տեսանելիորեն ցուցադրեց հայ հասարակության մի մասի արմատական գործողությունների պատրաստակամությունը` ընդհուպ իշխանության դեմ հանդես գալը:
Վերլուծաբանն ընդսմին նշու է, որ Ղարաբաղի պաշտպանության նկատմամբ հայերի արձագանքը դուրս է գալիս Հայաստանի ներքաղաքական օրակարգից` շոշափելով Երևանի և Մոսկվայի դաշնակցության գնի խնդիրը:
Մարկեդոնովը համոզված է, որ Ռուսաստանի վերահսկողությունից ձերբազատվելու հայկական պատրանքները` որպես Ղարաբաղի համար պայքարի լավագույն ճանապարհ, սնուցվում են ռուս-հայկական հարաբերություններում հստակ դինամիկայի բացակայությամբ:
Վերլուծաբնաը նաև նշել է վերջին ամիսներին տարածաշրջանային քաղաքականության ֆոնային գործոնների լուրջ փոփոխությունները: Մասնավորապես, անտագոնիստական դաշինքների հստակ կառուցման բացակայույթունը 2015 թվականի նոյեմբերին Ռուսաստանի և Թուրքիայի առճակատումից հետո: Մարկեդոնովը նշում է բացահայտ դիմակայությունից խուսափելու Մոսկվայի և Անկարայի ձգտումը և Իրանի ու Ադրբեջանի միջև ընդհնաուր կետեր գտնելու ձգտումը: Մարկեդոնովը կարծում է, որ, չնայած Մոսկվայի կողմից ստատուս-քվոյի բեկում հրահրելու և Երևանի ու Բաքվի միջև ընտրության ցանկության բացակայության աներկիմաստ ցուցադրմանը, հենց այդ հնարավորությունը Մոսկվայում դիտարկում են, չցանկանալով այդ գործընթացի արագացում, արդարացիորեն զգուշանալով ռիսկերի և անկանխատեսելիության բազմապատկումից: