Նա, ով կճանապարհորդի մրցույթի վիրտուալ աշխարհով, կկատարի ճանապարհին հանդիպող առաջադրանքները՝ օգտագործելով ժամանակակից մոբայլ բանկինգի հնարավորությունները, կգտնի այն սեյֆի գաղտնաբառը, որում պահված է 3.000.000 ՀՀ դրամ և կդառնա այդ գումարի տերը:
Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ բեռնել InecoMobile հավելվածը AppStore կամ GooglePlay օնլայն խանութներից և գրանցվել որպես համակարգի օգտագործող:
Մրցույթի տևողությունը յուրաքանչյուր մասնակցի համար 10 իրար հաջորդող օր է` սկսած միանալու օրվանից:
Յուրաքանչյուր հարցը բացելուց առաջ անհրաժեշտ է այցելել www.inecobank.am/quest կայքը կամ Ինեկոբանկի Facebook-յան էջը՝ ստանալու համար տվյալ փուլի մասին տեղեկատվությունը և առաջադրանքը: Տեղեկատվությանը ծանոթանալուց հետո InecoMobile հավելվածում պետք է բացել տվյալ փուլի հարցը և պատասխանել դրան՝ կատարելով դրամական փոխանցում (վիրտուալ գումարով):
Յուրաքանչյուր մասնակցի համար մրցույթին միանալու օրվանից սկսած InecoMobile հավելվածում ամեն օր ժամը 12:00-ին կակտիվանա 1 հարց, որը ակտիվ կլինի 24 ժամ:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն 25/12/2015-ին բանկի կայքում և Facebook-յան էջում:
Հիշեցնենք, որ Ինեկոբանկն առաջարկում է բանկային ծառայությունների հեռահար կառավարման գործիքների լայն ընտրանի, մասնավորապես` InecoOnline և InecoOnline light ծրագրերը, Ineco Mobile հավելվածը, Cash in և Cash out տերմինալները, Telcell և Easy Pay վճարային համակարգերի տերմինալները, Online payments ծառայությունը: