2015 թվականին աշխարհահռչակ System of a Down ռոք-խումբը
համերգով հանդես կգա Հայաստանում:
Ինչպես ավսում է Facebook-ում խմբի պաշտոնական էջում, անվճար համերգը կկայանա
ապրիլի 23-ին Երևանի Հանրապետության հրապարակում` Wake
Up The Souls Tour շրջագայության շրջանակում,
որը նվիրված է Հայոց ցեղասպլանության 100-ամյա տարելիցին:
Հաջորդ տարվա ապրիլին
շրջագայության շրջանակում խումբը համերգներով հանդես կգա նաև Մեծ Բրիտանիայում,
Գերմանիայում, Ֆրանսիայում, Բլեգիայում, Նիդերլանդներում և Ռուսաստանում, այնպիսի
խոշորագույն հարթակներում, ինչպիսիք են Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտը, Բրյուսելի "Forest National»ը, Մոսկվայի
«Օլիմպիականը»:
Ամերիկյան
System of a Down (SOAD) ռոք-խումբն ստեղծվել է 1992 թվականին Լոս Անջելեսում`
Սերժ Թանկյանի և Դարոն Մալաքյանի կողմից` Soil անվանումով: Ներկայիս անվանումը
խումբն ստացել է 1995 թվականին: Խմբի բոլոր երաժիշտները հայկական ծագում ունեն:
1998-2005 թթ. խումբը թողարկել է հինգ ստուդիական ալբոմ, որոնցից յուրաքանչյուրը
դարձել է պլատինե (ամենահաջողվածը` Toxicity)` ավելի քան 12 մլն օրինակ: System of
a Down-ը Գրեմի մրցանակի դափնեկիր է հարդ ռոքի լավագույն կատարման համար
("B.Y.O.B.") և "MTV Europe Music Awards" մրցանակակիր` որպես լավագույն այլընտրանքային
կատարող: