ՙԺոդովուրդ՚-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ զինված ուժերում դիզվառելիքի հափշտակության մի ամբողջ շղթա է բացահայտվել, խոսքը մի քանի տասնյակ տոննայի մասին է:
Թերթի տեղեկություններով՝ այս գործով արդեն իսկ շուրջ 10 հոգու մեղադրանք է առաջադրվել: ՙՆրանց մեջ կան ինչպես դիվիզիոնի, այնպես էլ զորամասի հրամանատարներ, զորամասի նյութական ապահովման բաժնի աշխատակիցներ, նույնիսկ համայնքի ղեկավար՚,–գրում է թերթը։