Դեկտեմբերի 19-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում
կայացել է Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական
հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամներիª ամբաստանյալ Շահբազ ուլիևի եւ
Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստի վիճաբանության փուլը£
Ինչպես
տեղեկացնում է ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը, դատական նիստում մեղադրական ճառով հանդես է եկել
պետական մեղադրող, դատախազ Կարեն աբրիելյանը£
Հաշվի
առնելով դատական նիստի ընթացքում հնչած կարծիքները, վկաների ցուցմունքները, գործով
ձեռքբերված իրեղեն ապացույցները, ամբաստանյալ Շահբազ ուլիևի և Դիլհամ Ասկերովի
ցուցմունքները, ձերբակալման ժամանակ նրանց մոտ հայտնաբերված տեսախցիկում առկա
տեսաձայնագրությունները, դատաբժշկական հետազոտություների արդյունքները,
փորձագետների եզրակացությունները, մեղադրող կողմը եզրահագնել է. ամբաստանյալները
2014 թվականի հունիսին ղարաբաղաադրբեջանական սահմանը հատել են ապօրինաբար, առանց
փաստաթղթերի£ Փաստ է նաև, որ նրանք սահմանը հատել են հատուկ նպատակներովª
տեղեկություւններ հավաքելու, ինչպես նաև տեսանկարահանումներ կատարելու համար£
Այնուհետև դատախազը մանրամասնորեն անդրադարձել է դատական նիստի ընթացքում
արձանագրված փաստերին, ապացույցներին, տեսագրություններին, կողմերի
ցուցմունքներին£
Շահումյանի
շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի մահվան փաստի հետ կապված բոլոր
ապացույցները վկայում են, որ հանցագործությունն իրագործվել է մեկ անձի կողմից, և
որ այդ անձը եղել է Դիլհամ Ասկերովը£ Հայերի նկատմամբ ամբաստանյալ Ասկերովի տածած
ազգային ատելության մասին փաստում է նաև այն հանգամանքը, որ սպանված պատանուն
նկատի ունենալով, նա ամբաստանյալ ուլիևին հարցրել էր.ՙԻնչ է, խղճու±մ ես հայ
տղային՚ (ինչի մասին ուլիևը դատաքննության ընթացքում նշել էր իր ցուցմունքում)£
Ըստ
մեղադրող կողմի` փաստ է, որ ուլիևը եղել է հանցախմբի երեք անդամներից մեկը£ Նա
տեսանկարահանումներ չի կատարել, բայց մշտապես եղել է հանցավոր խմբի հետ£
Դատախազ
Կ. աբրիելյանն առաջարկել է ԼՂՀ քրեական օրեսգրքի համապատասխան հոդվածների համաձայն
ամբաստանյալ Դ. Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շ. ուլիևինª 22 տարվա£