ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ-ի մոտ փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունում:
Աղբյուրի համաձայն, փոխհրաձգությունը տեղի է ունեցել մարտի 4-ի կեսօրին: Նախնական տվյալներով, մի քանի մարդ կրակել են ավտոմատներից, ինչի հետևանքով նրանցից մեկը տեղում մահացել է, երկուսը մահացել են հիվանդանոցում:
ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, սպանվածներից մեկը քրեական հեղինակություն է, ով հայտնի է ՙԵրրորդմասցի Լյովիկ՚ անունով, երկրորդ սպանվածը Դրաստամատ Թադևոսյանն է`Դերո, երրորդի անունը դեռ հայտնի չէ: Կատարվածի առնչությամբ ոստիկանության աշխատակիցները խուզարկում են Երևան մտնող և դուրս եկող ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, հանցագործները, փախուստի դիմելով, դեպքի վայրում թողել են ավտոմատ և ատրճանակ: