Հայաստանի քաղաքացիների 43%-ը գործազրկությունը և սահմանին իրավիճակի սրացումն ամենաակտուլ խնդիրն է համարում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում GALLUP International association-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը`ներկայացնելով անցկացված հարցման արդյունքները:
Փորձագետը նաև հայտնել է, որ հարցվածների 41% -ն ամենաակտուալ խնդիրը համարում է միգրացիան, 40%-ը`աղքատությունը և 33%-ը`գնաճը: Նավասարդյանի խոսքով, հարցվածների 63% -ը հանդես է գալիս Հայաստանի և Ռուսաստանի միջև սերտ համագործակցության օգտին, 27% -ը գտնում է, որ Երևանը պետք է ինքնուրույն քաղաքականություն իրականացնի, 7% -ը`խորացնի համագործակցությունը Եվրոպայի, 3%-ը`Վրաստանի հետ:
Նշենք, որ Gallup International Association-ի գահաստանյան գրասենյակը հարցում է անցկացրել նոյեմբերի 20-27ը Հայաստանի ամբողջ տարածքում 1067 քաղաքացիների շրջանում: