Բասկերի
երկրի խորհրդարանի բանաձևը Լեռնային Ղարաբաղի պետականության ճանաչման լոբբիստական
գծի տրամաբանական շարունակությունն է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել
Ռուսաստանի հումանիտար համալսարանի դոցենտ, հայտնի վերլուծաբան Սերգեյ
Մարկեդոնովը:
Նշենք, որ սեպտեմբերի 12-ին Բասկերի Երկրի` անկախության
համար պայքարող 2,5 բնակչությամբ իսպանական տարածաշրջանի խորհրդարանը սատարել է
ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման ձգտումը:
«Այդ գիծը բավականին վաղուց անցկացվում է տարբեր
մակարդակներով և նպատակաուղղված է Ղարաբաղի հայերի ազգային ինքնորոշման իրավունքի
ճանաչմանը: Եվ այսօր, վստահությամբ նշելով, որ բասկերի խորհրդարանի բանաձևը
այլևս տարաշխարհիկ երևույթ չէ չճանաչված
ԼՂՀ համար, հարկավոր է մտածել դրա գործնական օգտակարության աստիճանի մասին: Չնայած այն հանգամանքին, որ, ըստ էության, փաստաթուղթը
Լեռնային Ղարաբաղի պետականության ճանաչում չէ, բանաձևում, ամեն ինչից զատ,
հստակ խոսք է գնում Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին`
ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հիման վրա: Վերջապես, այնտեղ ընդգծվում
է, որ առանց ԼՂՀ ժողովրդի կարծիքի և մասնակցության տարածաշրջանի ապագան անհնար է
որոշել, ինչը չափազանց կարևոր է», - ընդգծել է վերլուծաբանը:
Մարկեդոնովը կարծում է, որ, չնայած այն հանգամանքին, որ
ԼՂՀ անկախությունն առայժմ ոչ ոք չի ճանաչել, ներառյալ Հայաստանը, մասամբ ճանաված
Աբխազիայի և Հարավային Օսիայի և բանակցող կողմ հանդիսացող Մերձդնեստրի հետ լուռ
մրցակցությունում Լեռնային Ղարաբաղն ունի մի շարք այլ առավելություններ: ԼՂՀ հենց
միջազգային շփումները հասել են մի մակարդակի, որը Ստեփանակերտին թույլ է տալիս
1998 թվականից պետական ֆինանսավորում ստանալ ԱՄՆ-ից: Անկախության ձգտման մեջ
Լեռնային Ղարաբաղն ապահովել է ԱՄՆ հինգ նահանգների, Ավստրալիայի Նոր Հարավային
Ուելսի աջակցությունը: Հանրապետություն են այցելում բազմաթիվ օտարերկրյա
պատվիրակություններ:
«Վերջապես,
ի տարբերություն հետխորհրդային տարածության մյուս չճանաչված կամ մասամբ ճանաչված
պետական կազմավորումների, ԼՂՀ դիվանագիտական ներկայացուցչություններ ունի
Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայւոմ, Ավստրալիայում, Գերմանիայում, Մերձավոր
արևելքի երկրներում: Դեռ «վերակառուցման» շրջանում Զարաբաղի հայերի անկախության
պահանջներն Արևմուտքում ընկալվում էին ստալինյան ազգային քաղաքականության դեմ
պայքարի շրջանակում: Եվ այդ ընկալումը պակաս կարևորություն չունի ղարաբաղյան
հակամարտության կարգավորման նկատմամբ արևմտյան քաղաքականության ձևավորման գործում,
ինչի հերթական վկայությունը դարձավ Բասկերի Երկրի խորհրդարանի ընդունած բանաձևը»,
- ընդգծել է Մարկեդոնովը: