ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման աշխատանքը տեղից շարժվում է: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը` ԱՊԱ-ի հետ հարցազրույցում:
Կասպրշիկը տեղեկացրել է, որ հույս ունի առաջիկա օրերին Վիեննայում ԵԱՀԿ անդամ երկրների հաստատմանը ներկայացնել գրասենյակի ընդլայնման հայեցակարգը, ներառյալ` բյուջեն և ամփոփիչ եզրակացությունը:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը որոշում էր կայացվել բանակցությունների հերթական փուլի անցկացման մասին` միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը, իր գլխավորած գրասենյակի ընդլայնումն ավարտին հասցնելու, անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու և համապարփակ հաշտության համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար:
«Այդ նպատակով ԵԱՀԿ գործող նախագահությունն ինձ հանձնարարել է նախապատարստել Անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հայեցակարգ: Ընդլայնումը չի ազդի իմ ներկայիս մանդատի վրա, սակայն կավելանա դաշտային հրամատարների թիվը: Դրանով իսկ իմ գրասենյակը կարող է ավելացնել դիտարկումների թիվը և կանոնավոր կապեր հաստատել իշխանության ներկայացուցիչների պաշտոնական ներկայացւոցիչների հետ: Դա թույլ կտա իրավիճակի վերաբերյալ ավելի բազմակողմանի տեղեկատվույթուն տրամադրել ԵԱՀ նախագահությանն ու համանախագահներին: Միևնույն ժամանակ, դա հնարավորույթուն կտա ավելի օպերատիվ արձագանքել աջակցության վերաբերյալ հարցումներին` իմ մանդատի շրջանակում լարվածության սրման ռիսկը նվազեցնելու առնչությամբ: