Գործարար Գերման Ստերլիգովը հեռացել է Ռուսաստանից, նա վաճառում է իր ունեցվածքը: Այդ մասին հայտնում է ՙՆորությունների ռուսական ծառայությունը՚`վկայակոչելով գործարարի օգնական Պոլինա Սիրոտայի հայտարարությունը:
Նրա խոսքով, Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղ է մեկնել հուլիսի 4-ին: ՙՆա գնացել է Լեռնային Ղարաբաղ, հայտնի չէ, թե երբ կվերադառնա, բայց անպայման կգա: Նրան մեկնել ստիպել են լուրջ հանգամանքները՚,-պատմել է նա:
ՙՆորությունների ռուսական ծառայությունը՚ նշում է, որ վաճառքի են դրվել գործարարի ֆերմերային տնտեսության կենդանիները, ինչպես նաև նրա ավտոպարկը:
Ստերլիգովը հայտնի է որպես Ռուսաստանի առաջին մուլտիմիլիոնատերներից մեկը: Նա Ռուսաստանում առաջին ՙԱլիսա՚ բորսայի համահիմնադիրն է եղել: Ստերլիգովը բազմիցս հավաստիացրել է, որ քաղաքականությամբ չի զբաղվում: -