Երևանում ձերբակալվել է օրենքով գող Անդրանիկ Սողոյանը, մականունը` Զապ: Նա օրերս
էր հանրապետություն ժամանել արտասահմանից:
ՀՀ
ոստիկանության համաձայն, Զապը ձերբակալվել է Խորենացու անվան փողոցում` ՔՀԳՎ
աշխատակիցների կողմից: Նա հետախուզման մեջ էր Չեխիայի իրավապահ մարմինների
նախաձեռնությամբ: Զապը մեղադրվում է սպանության և դրամաշորթության համար: