1988 թվականին Հայստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերին, Մոսկվայում և Երևանում: Այս մասին հուլիսի 11-ին հաղորդել է ՏԱՍՍ-տ, վկայակոչելով «Մարս մեդիա» ընկերության մամլո ծառայությանը, որն զբաղվում ֆիլմի արտադրությունով:
««Երկրաշարժի» պրեմիերան Երևանում տեղի կունենա նոյեմբերի 10-ին, իսկ Մոսկվայում` նոյեմբերի 17-ին: Ֆիլմը Ռուսաստանում, Ուկրաինայում և Հայաստանում պրոկատում կլինի դեկտեմբերի 1-ից», - հաղորդել է մամլո-ծառայությունը:
Բացի այդ, այսօր հրապարակվել է նաև ֆիլմի պաշտոնական թրեյլերը: Ժապավենը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ողբերգության մասին, երբ զոհվեց 25 հազար մարդ: Բնական աղետների ֆոնի վրա Անդրեասյանի ֆիլմում նկարագրվում է 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը (Վիկտոր Ստեփանյան), ով փրկարար ջոկատում է հայտնվում մի մարդու հետ միասին, ու մեղքով տարներ առաջ զոհվել են նրա ծնողները: Վաղեմի ողբերգության մեղավորի, 45-ամյա Կոնստանտին Բերեժնոյի դերը ֆիլմում խաղում է դերասան Կոնստանտին Լավրոնենկոն: