Մարտի 27-ին Երևանում տեղի է ունեցել ՙԱրտավազդ՚ մրցանակաբաշխությունը:
ՙՏարվա լավագույն
ներկայացում՚ անվանակարգում մրցանակի է արժանացել Նարինե Մալյանի ՙՍիրելի Պամելա՚
ներկայացումը / Հ. Մալյանի անվ. կինոդերասանի թատրոն/, ՙԼավագույն ռեժիսուրա՚ անվանակարգում`
րիգոր Խաչատրյանը
ՙ12-րդ գիշեր կամ® Սիրուց եմ մեռնում՚ /Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն/,
ՙԼավագույն տղամարդ դերակատար՚ անվանակարգում` Կարեն Քոչարյանը ՙԻնչպե±ս են մարդ դառնում՚ ներկայացման մեջ դերի համար
և Վիգեն Ստեփանյան ՙԼիր՚ հայ-վրացական նախագծի համար, ՙԼավագույն կին դերակատար՚
անվանակարգում հաղթող են ճանաչվել Ռուզան ասպարյանը /ՙՉորս պատճառ ամուսնության
համար՚/ և Լուիզա Ներսիսյանը /ՙԱմնեզիա՚/:
ՙԼավագույն
երիտասարդական ներկայացում՚ անվանակարգում մրցանակի է արժանացել ՙԹմկաբերդի առումը՚
/Զառա Անտոնյան և Թատրոնի և կինոյի պետ.
ինստիտուտ/, ՙԼավագույն երիտասարդ բեմադրիչ՚ անվանակարգում հաղթող է ճանաչվել
Նարինե րիգորյանը /ՙԼյու-Բոֆ՚/, ՙԼավագույն երիտասարդ դերասան՚
անվանագարկում`Նարեկ Հայկազյանը /ՙԴեպք մետրոյում՚/, Արմեն Քուշկյանը /ՙԱպուշը՚/,
ՙԼավագույն երիտասարդ դերասանուհի՚ անվանակարգում`Սիրանուշ Լազյանը /ՙիշեր Երզնկայի վրա՚/ և Անի
Ղազարյանը /ՙԼյու-Բոֆ՚/:
ՙԵրկրորդ
պլանի լավագույն տղամարդ դերակատար՚ անվանակարգում հաղթող է ճանաչվել Հայկ
Թորոսյանը, իսկ ՙԵրկրորդ պլանի լավագույն կին դերակատար՚ անվանակարգում`Լոլիտա
Բուկիան, ՙԼավագույն սցենոգրաֆիա՚ անվանակարգում`Անդրանիկ Հարությունյանը /ՙՍիրելի
Պամելա՚/, ՙԵրաժշտության լավագույն հեղինակ՚ անվանակարգում`Արթուր Մանուկյանը
/ՙ12-րդ գիշեր կամ® Սիրուց եմ մեռնում՚/: Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակ է շնորհվել
Արման Նավասարդյանին (Համազգային թատրոն):