Այսօր ժամը 09:40-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Սամվել Սասունի Հակոբյանը:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասվում է պաշտպանական գերատեսչության
հաղորդագրությունում:
Նշենք,
որ մարտի 19-ին ադրբեջանական հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելիս հերոսաբար զոհվել էին Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ
Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը, ևս 4 հոգի վիրավրովել էին: