Ձեր կարծիքով, կարելի± է արդյոք մոտ ժամանակներս Հայոց
ցեղասպանության նոր ճանաչումներ սպասել վերջերս Բոլիվիայի կողմից այդ փաստի
ճանաչումից հետո:
Հայոց
ցեղասպանության փաստի ճանաչումը միշտ քաղաքացիական արիության գործողություն է եղել
երկրների կողմից, որոնց կառավարությունները միության մեջ են եղել օսմանների հետ
կամ նախընտրել են աչք փակել նրանց հանցանքների վրա: Միջազգային հանրության
դիրքորոշումից շատ հայերի հիասթափությունը բացատրելի է, քանի որ այն, ինչ ակնհայտ
է հայերի, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների համար, ոչ
միշտ է ընկալվում շատ պետությունների կողմից: Շատերը բավականաչափ տեղեկատվության
չեն տիրապետում: Իսկ ոմանք սեփական խնդիրների լուծման նպատակավ հետաքրքրություն
չեն ցուցաբերում անցյալի նկատմամբ:
Օրինակ, ԱՄՆ-ը նախընտրում
է լռել`զուտ գործնական նկատառումներից ելնելով: Թուրքիան ՆԱՏՕ-ի ֆորպոստն է
Արևելյան Միջերկրածովում, ու թեև նահանգների մեծ մասը դատապարտել է Հայոց
ցեղասպանությունը, դաշնային մակարդակով դա չի արվել: Նույնիսկ Բարաք Օբաման, ով
խոստացել էր ընտրվելուց հետո ճանաչել և դատապարտել ցեղասպանությունը, այս տարի
սահմանափակվել է ՙՄեծ եղեռն՚ հայերեն տերմինով:
Համոզված եմ, որ
շուտով Բոլիվիային կհաջորդեն նաև այլ երկրներ, որոնց ժողովուրդները պատրաստ են
արձագանքել Օսմանյան կայսրությում հայերի և քրիստոնյա այլ ժողովուրդների
ողբերգության մոտալուտ տարելիցին:
Հայկական վերլուծական հանրությունում կարծիք կա, որ դա
ճանապարհ է դեպի անորոշություն, և հայերին վաղուց հարկավոր է հասնել ոչ թե բոլորին
հայտնի փաստի ճանաչմանը, այլ`1915-23 թթ. հանցագործության և հայերի կորցրած
սեփականության փոխհատուցմանը: Ձեր կարծիքով, որքանո±վ է ճիշտ Հայաստանի և
հայության ռազմավարությունը:
Հայաստանի և
հայկական սփյուռքի`Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին այդ
սարսափելի իրադարձության միջազգային ճանաչման ուղղությամբ ընտրված
ռազմավարությունը ճիշտ է, իսկ զուտ նյութական հարցերի վերակողմնորոշումը`ապարդյուն
բարոյական և պակաս արդյունավետ նյութական տեսակետից: Իրավիճակը, երբ շատ
պետությունների դիրքորոշումը հիմնված է բացառապես գործնական նկատառումների վրա,
Հայաստանի և սփյուռքի կողմից անարդար կլիներ հրաժարվել տեղեկատվական ու գիտական
այն մեծ աշխատանքից, որը հայկական հետազոտական կենտրոններն իրականացնում են ամբողջ
աշխարհում: Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը հարկավոր է ամբողջ
մարդկությանը, որպեսզի անցյալի հանցանքները գիտակցելով`սովորենք կանխել ապագայում
նման հանցանքները:
Վստահ եմ, որ
հայերի կորցրած սեփականության և այդ հանցագործության համար փոխհատուցման
հարցերը նույնպես չպետք է հանվեն
օրակարգից: Ավելի քան մեկուկես միլիոն հայերի, հարյուր հազարավոր հույների,
ասորիների զոհվելու հետևանքով հսկայական քանակությամբ տներ, հողամասեր,
եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ, գործարաններ են մնացել: Օսմանյան
կառավարությունն ավելի քան 30 հանձնաժողով է ստեղծել, որոնք զբաղվել են այդ
սեփականությունը նվազագույն գներով
թուրքերի, քրդերի, վերաբնակված մահմեդականների սեփականությանը հանձնելով: Համանման
հանձնաժողովներ գործել են նաև
հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում: Չնայած այն բանին, որ ցեղասպանության
զոհերի շատ ժառանգների մոտ պահպանվել են Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի
սեփականության փաստաթղթեր, բանկային փաստաթղթերը, հարցի լուծման իրավաբանական
հեռանկարներ ունեն միայն նրանք, ովքեր կարող են նման փաստաթղթեր ներկայացնել
միջազգային դատարաններ, որոնց իրավազորությունը ճանաչում է Անկարան: Թուրքիայում
նման հարցերի լուծումը հնարավոր է միայն ռեստիտուցիայի մասին օրենքների ընդունման
դեպքում: Չնայած այն բանին, որ կայսրության տնտեսության զգալի մասը հայերի ձեռքում
է գտնվել`այդ ժամանակներից պահպանված փաստաթղթերի քանակը մեծ չէ: Այդպիսով,
սեփականության վերադարձման կամ փոխհատուցման հարցը վերաբերում է ցեղասպանությունից
հետո ողջ մնացածների ժառանգների չափազանց փոքր մասին: Չի բացառվում նաև կեղծ
փաստաթղթերի օգտագործմամբ պահանջները, այդ թվում`սադրիչների կողմից: Իսկ նման
ցանկացած դեպք վնաս է հասնում արդարության վերականգնմանը`հայ ժողովրդի աղավաղված
կերպար ստեղծելով միջազգային հանրության աչքում:
Հնարավո±ր եք համարում արդյոք իրավիճակը, թեկուզ
երկարաժամկետ հեռանկարում, երբ Անկարան կհրաժարվի Ցեղասպանության փաստի ժխտման
քաղաքականությունից:
Վերջին տարիներին
Թուրքիայում գաղափարախոսական բեկման`միանշանակ ազգայնական գաղափարախոսությունից
ՙչափավոր իսլամիզմի՚ գաղարափների անցման գործընթաց է տեղի ունենում: Այդ
գործընթացներն ամենևին ուղղագիծ չեն: Սակայն, ընդհանուր առմամբ արժեքների
վերագնահատումն առնչվել է նաև երկրի անցյալին և վերջինիս պատմության մեջ առանձին
անձերի դերի մեկնաբանությանը: Հետևաբար`ի հայտ են եկել անցյալի
հանցագործությունները ճանաչելու թուրք մտավորականների պահանջները:
Եթե քսան տարի առաջ
նրանք առանձին մտավորականներ էին, ապա արդեն նոր հազարամյակում տեղի է ունեցել
ՙՀայեր, ներեք մեզ՚ ակցիան, որն ուղեկցվել է տասնյակ հազարավոր
ստորագրություններով: Եվ հաշվի առնելով, որ խնդիրն սկսել է քննարկվել հասարակական
լայն շրջանակների կողմից` կարծում եմ, որ այդ գործընթացն անշրջելի է, և վաղ թե ուշ
անցյալի հանցագործությունների ճանաչումը Թուրքիայի համար բարոյական
անհրաժեշտություն կդառնա:
Ռուսաստանի նախագահի Թուրքիա դեկտեմբերյան այցն, իրոք,
բեկում է համարվում ռուս-թուրքական հարաբերություններում: Հայաստանի որոշակի
շրջանակներում արդեն անցած հարյուրամյակի 20-ական թթ. կրկնման մտավախություններ են
առաջացել: Արդյո±ք, որպես պատմաբան, կիսում եք դրանք:
Ռուս-թուրքական
հարաբերություններում Հայաստանի շահերի որևէ սահմանափակման մասին խոսք անգամ չի
կարող լինել:Ռուսաստանի նախագահի Թուրքիա դեկտեմբերյան այցն, իրոք, բեկում է
համարվում ռուս-թուրքական հարաբերություններում: Սակայն, ներկայիս իրավիճակն անցած
հարյուրամյակի 20-ական թթ. հետ համեմատելու ցանկացած փորձ կոռեկտ չէ: Այդ ամենը
հեռու անցյալում է: Ներկայումս Ռուսաստանը շահագրգռված է իր դաշնակից Հայաստանի
ինքնիշխանության պահպանմամբ, նրա անվտանգության ապահովմամբ, տնտեսության
զարգացմամբ`բնականաբար առանց ներքին գործերին միջամտելու փորձերի: Միաժամանակ,
ռուս-թուրքական հարաբերությունները նախկինում էլ տեղում չեն դոփել`չնայած լուրջ
տարաձայնություններին: Սիրիական հակամարտությունում Ռուսաստանն ի սկզբանե աջակցել
է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Մինչդեռ հենց Թուրքիայի տարածքում է բազավորվել
սիրիական ընդդիմությունը: Եվ ուկրաինական ճգնաժամի հարցում Թուրքիան հանդես է եկել
Ղրիմի հանրաքվեի դեմ, աջակցել Կիևի իշխանություններին և նույնիսկ մեղադրել
Ռուսաստանին մալազիական ՙԲոինգի՚ ոչնչացման հարցում: Հիշեցնենք նաև ավելի վաղ
գոյություն ունեցող տարաձայնությունների մասին`ինչպես Հայաստանի շրջափակման հետ
կապված իրավիճակի, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության հարցի առնչությամբ:
Այսինքն, միջազգային քաղաքականությունում մեր երկրների դիրքորոշումներն ամբողջովին
տարբերվել են: Սակայն, թե’ թուրքերը, թե’ ռուսները, չնայած քաղաքական արմատական տարաձայնություններին, որևէ տնտեսական
նախագիծ չեն կանգնեցրել: Կարծում եմ, որ հենց այդ մոտեցումն էլ հարաբերությունների
զարգացման ներկայիս փուլի հիմք է դրել:
Սեպտեմբերին ելույթ ունենալով ՄԱԿ-ի լխավոր ասամբլեայում`ՀՀ
նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է 2009 թ. հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված և
2010 թ. ապրիլին առկախված արձանագրությունները ՀՀ խորհրդարանի շրջանառությունից
դուր բերելու մտադրության մասին: Որքանո±վ է դա նպատակահարմար, և կարո±ղ է արդյոք
այդ քայլը ինչ-որ կերպ փոխել իրավիճակը երկու երկրների հարաբերություններում:
Արձանագրությունները
ՀՀ ԱԺ շրջանառությունից հանելուց հետո Անկարան իսկույն ՙհարաբերությունների
կարգավորման տապալման՚ պատասխանատվությունը Երևանի վրա կդնի: Այդպիսով, այդ քայլը
Հայաստանի շահերին որևէ անմիջական օգուտ չի բերի:
Իհարկե,
Ցյուրիխյան արձանագրությունները Հայաստանի քաղաքական շատ ուժերի կողմից այժմ
դիտարկվում են որպես անցյալի չկայացած նախագիծ: Հետևաբար, կարելի է հասկանալ նաև
դրանց նկատմամբ վերաբերմունքը Հայաստանի ղեկավարության կողմից: Դա ներքաղաքական
հարց է, և հայերն իրենք պետք է այն լուծեն: Այդ առնչությամբ պետք է սպասել նաև
Ադրբեջանի ոգևորվածությունը, որն ի սկզբանե հայ-թուրքական հարաբերությունների
հնարավոր կարգավորումը դիտարկում է որպես ՙդավաճանություն՚ ռազմավարական դաշնակցի
կողմից: Իսկ ընդհանուր առմամբ ռուս-թուրքական հարաբերությունների ամրապնդումը
կարող է նպաստել նաև հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը`ամենից առաջ
տնտեսական ոլորտում, ինչը ոչ պակաս կարևոր է: