Arminfo.info



 Երեթշաբթի, 7 Հուլիսի 2015 12:57

Ստեփանյան Դավիթ

Գիա Նոդիա. Եթե ԱՄՆ ցանկանա Վրաստանում ռազմական օբյեկտներ և ուժեր տեղակայել, մենք այդ առաջարկը գոհունակությամբ կընդունենք

Գիա Նոդիա. Եթե ԱՄՆ ցանկանա Վրաստանում ռազմական օբյեկտներ և ուժեր տեղակայել, մենք այդ առաջարկը գոհունակությամբ կընդունենք

 Ռիգայում կայացած ՙԱրևելյան գործընկերության՚ գագաթնաժողովի արդյունքները չարդարացրեցին առաջիկայում ԵՄ հետ վիզային ռեժիմի վերացման Վրաստանի ակնկալիքները: Ի՞նչ կարող է ակնկալել Թբիլիսին իր արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորից:

 

Պետք է խոստովանեմ, որ դժվար է անգամ չափել Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներից մեր հիասթափության խորությունը: Այդուհանդերձ, վիզային ռեժիմի վերացման հարցը Վրաստանի համար ԵՄ հետ բանակցությունների օրակարգից չի հանվել: Ավելին, Վրաստանում մեծ հույս կա առաջիկա 1-2 տարում Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմ հաստատելու առնչությամբ: Շատ ավելի բարդ է DCFTA շրջանակում ԵՄ հետ ստորագրված արտոնյալ առևտիր ռեժիմին առնչվող իրավիճակը: Կարծում եմ, որ վաղ է խոսել Վրաստանի համար դրա առավելությունների մասին, ի տարբերություն այն խնդիրների, որոնք Վրաստանը կունենա շատ ավելի վաղ:  Դրանցից գլխավորը տնտեսական բարեփոխումներն են, որոնք Վրաստանը պետք է իրականացնի կարգավորման ռեժիմով,  և որոնք  կարող են բավականինն թանկ նստել երկրի վրա: Այնուամենայնիվ, Վրաստանում կա գլխավորը` ռազմավարական տեսլական, թե վրացիներն ինչպիսի երկիր են ցանկանում կառուցել և տեսնել ապագայում: Եվ այդ տեսլականն առնչվում ու հենվում է բացառապես եվրոպական ուղու վրա:

 

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դրսևորվեց հարաբերությունների իրավական ձևաչափի վերանայման շուրջ Երևանի հետ Բրյուսելի նոր բանակցությունների անհրաժեշտությամբ, ինչը հիշատակված է ՙԱրևելյան գործընկերության՚ Ռիգայի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում: Ձեր կարծիքով, արդյո՞ք այսօր այդքան էական են Հայաստանի և Վրաստանի եվրահեռանկարների միջև տարաբերությունները:

 

Ի տարբերություն Հայաստանի` Վրաստանն ստորագրել է ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը: Իհարկե, շատերն այդ ստորագրությունը գնահատում են որպես խորհրդանշական: Այդուհանդերձ, այդ խորհրդանշական ակտը ճանապարհ է դեպի առանց վիզաների ռեժիմ, որը Վրաստանին թույլ կտա միանալ եվրոպական առևտրային ռեժիմին: Այսօր ամենագլխավորը սա է, մեր մնացած ակնկալիքները չափազանցված են և անհիմն:

 

Անվտանգության ի՞նչ երաշխիքներ է մինչ այսօր ստացել դեպի ՆԱՏՕ ձգտող Վրաստանը, որոնք չեն ստացել Հայաստանը և Ադրբեջանը:

 

Չեմ կարծում, թե Վրաստանի ընտրությունը կրել է սուր արտահայտված գործնական բնույթ, իսկ այդ շարժման օգուտները կդրսևորվեն միայն Դաշինիքն անդամակցումից հետո:Չնայած Վրաստանի քաղաքական կուսակցությունների ողջ փոխադարձ ատելությանը` այդ միակ հարցում նրանք, գործնականում, միասնական են և ունեն համազգային փոխհամաձայնություն: Միևնույն ժամանակ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ Վրաստանի  հարաբերական ժողովրդավարությունը պայմանավորված է երկրի արտաքին քաղաքականության վեկտորով, որը երկրի հետագա զարգացման հստակ  կողմնորոշում է տալիս: Պատասխանելով Ձեր հարցին`ասեմ, որ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու Վրաստանի ձգտումը սեփական անվտանգության վստահության զգացում չի ներշնչում: Եվ ես չգիտեմ, թե ինչ կարող էր մեզ այդ զգացումը տալ` հաշվի առնելով այլընտրանքի բացակայությունը: Մենք, անշուշտ, կարող ենք հանձնվել Ռուսաստանին, սակայն Վրաստանում դա կընկալվի որպես հրաժարում ինքնիշխանությունից:

 

Ձեր կարծիքով, ի՞նչն այդպես հիասթափություն առաջացրեց վրացիների մոտ Եվրոպայի հանդեպ, մի՞թե  Վրաստանին անհետաձգելի կերպով առանց վիզայի ռեժիմ տրամադրելու ցանկության բացակայությունը:

 

Դրանում ոչ պակաս դեր է խաղում ռուսական քարոզչությանը, Վրաստանում ՙփափուկ ուժի՚ ուժեղացմանը: Ի տարբերություն Վրաստանի նախորդ իշխանությանը, որը միանշանակ եվրոպամետ էր, նույնը նոր իշխանության մասին հնարավոր չէ ասել: Այնուամենայնիվ, ամենագլխավոր գործոնը, որն ստիպել է շատ վրացիների հոռետեսորեն վերաբերել Եվրոպային, ուկրաինական ճգնաժամն է: Այդ ճգնաժամում Եվրոպան փոքր-ինչ թույլ և անվճռական է երևում`ի տարբերություն հետևողական Պուտինի: Հենց դա բավական բացասաբար է ազդում Եվրոպայի հեղինակության վրա Վրաստանում շատերի աչքում: 

 

Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից դավանվող արժեքները փոքր-ինչ հակասում են Եվրոպայում քարոզվող արժեքներին, դեպի ուր այսօր ձգտում է Վրաստանը: Արդյո՞ք վաղ թե ուշ դա չի հանգեցնի երկրի արտաքին քաղաքական ուղեգծում հակասությունների:

 

Վրաց ուղղափառ եկեղեցու ոչ միանշանակ արձագանքը կառավարության եվրոպամետ քաղաքականության առնչությամբ արդեն հակասությունների է հանգեցրել երկրի արտաքին քաղաքական ուղեգծում: Իհարկե, պատրիարք Իլիա Երկրորդը մի քանի անգամ պաշտոնապես իր աջակցությունն է հայտնել եվրոպական ուղեգծին, սակայն եկեղեցական հիերարխիայի տարբեր խմբեր ի դեմս Եվրոպայի վտանգ են տեսնում վրացական հասարակության ավանդական հիմքերի համար: Չեմ կարող չնշել, որ շատերը ի դեմս ՎՈՒԵ-ի տեսնում են Ռուսաստանի դաշնակցի և Վրաստանում այդ երկրի ՙփափուկ ուժի՚ քաղաքականության տարածողի: Այս պայմաններում Վրաստանում վերջին տարիներին որոշ առումով հակաեվրոպական, հակաարևմտյան տրամադրություններ են հասունացել: Եվ այդ տրամադրությունները տարածողները շատ հաճախ վկայակոչում են կրոնական արժեքները, Ռուսաստանի հետ հավատակցությունը: Ըստ որում, եկեղեցում կան նաև դեպի Արևմուտք կողմնորոշման կողմնակիցները: Եվ դա նորմալ է. եվրոպական ուղեգծի 100%-անոց աջակցություն չի եղել Արևելյան Եվրոպայի երկրներից ոչ մեկում, որոնք հետագայում ԵՄ անդամ են դարձել:

 

Վերջին ժամանակներս տեղի է ունենում ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի մեծացում`ամենից առաջ Ռուսաստանին սահմանակից Արևելյան Եվրոպայի երկրներում: Ձեր կարծիքով, Թբիլիսիում ինչպե՞ս կվերաբերեն Վրաստանում լրացուցիչ ուժերի տեղակայման Դաշինքի հայտին:

 

ՆԱՏՕ-ն մեծացնում է ներուժը բացառապես Արևելյան Եվրոպայի այն երկրներում, որոնք Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ են: Վրաստանն առայժմ ՆԱՏՕ-ի անդամ չէ, ասպիրանտ երկիր է: Ուստի, եթե ԱՄՆ ցանկանա մեր տարածքում ռազմական օբյեկտներ և ուժեր տեղակայել, մենք, իմ կարծիքով, այդ առաջարկը գոհունակությամբ կընդունենք:

Սակայն նման բան առայժմ չի սպասվում, իսկ Վրաստանում գործում է ՆԱՏՕ-ի ընդամենը մեկ վարժանքի կենտրոն: Կարող եմ նշել, որ թեև այդ կենտրոնը չարժե դիտարկել որպես Վրաստանում ԱՄՆ ռազմական ներկայության օբյեկտ, դա, անկասկած, քաղաքական ահազանգ է, որը հաստատում է վրացիների մեծ մասի ակնկալիքները ՆԱՏՕ-ին մեր երկրի մոտալուտ անդամակցության առնչությամբ:

 

Դեպի Արևմուտք կողմնորոշման համար Վրաստանը Մոսկվայի կողմից ՙպատժվեց՚ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչմամբ: Արդյո՞ք Կրեմլն այսօր Թբիլիսիի վրա ճնշման լծակներ ունի:

 

Այն բանից հետո, երբ Վրաստանը ՙպատժվեց՚ Մոսկվայի կողմից դեպի Արևմուտք շարժվելու համար Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչմամբ, մեզ վրա ճնշման նման հզոր լծակներ Կրեմլն այսօր, բնականաբար, չունի: Կան տնտեսական լծակներ, քանի որ նոր կառավարության ջանքերի շնորհիվ վրացական գյուղատնտեսական արտադրանքը վերադարձել է ռուսական վաճառասեղաններ: Կարճաժամկետ հեռանկարում դա, իհարկե, լավ է, սակայն երկարաժամկետ հեռանկարում վրացական ապրանքների վերադարձը Ռուսաստան Վրաստանի վրա ճնշման լծակներ է տվել Մոսկվային: Եվ մի գեղեցիկ օր Մոսկվան կարող է փակել վրացիների համար շուկան`նույնքան արագ, որքան արագ բացել է:

Այդ լծակն ամենևին միակը չէ: Եվ նայելով Ուկրաինային`պարզ է դառնում, որ Ռուսաստանի ձեռքում լծակ կարող է դառնալ ինչ ասես: Ինչ-որ մեկն արդեն  խոսում է մերձակա վրացական տարածքները Հարավային Օսիային միացնելու անհրաժեշտության մասին`պատճառաբանելով ՙպատմական՚ փաստարկներով: Այնպես որ`Վրաստանի դեմ շատ բան կարող է օգտագործվել:  

 

Արդյո՞ք Դուք Վրաստանի բազմազգության մեջ վերջինիս ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ եք տեսնում:

 

Ըստ էության, միշտ կարելի է ամեն բան սպառնալիքի վերածել:

 

Խոսքը վերաբերում է Քվեմո-Քարթլիի և Սամցխե-Ջավախքի տարածաշրջաններին...

 

Ժամանակ առ ժամանակ հյուսիսային հարևանը վախեցնում է Թբիլիսիի նման դասավորությամբ`խոստանալով ինչ-որ բան կազմակերպել Ջավախքում: Կարխում եմ, իրականում դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես առաջին հայացքից է թվում: Ըստ էության, նման իրավիճակ այդ տարածաշրջաններում տեսականորեն կարելի է պատկերացնել, սակայն Թբիլիսիի կողմից խելամիտ քաղաքականության իրականացման դեպքում դա տեղի ունենալ չի կարող: Հետևաբար`հստակ հիմքեր այն բանի, որ այդ երկու տարածաշրջանը վտանգ կներկայացնեն Վրաստանի ազգային անվտանգությանը, չեմ տեսնում:

 

Ձեր կարծիքով, արդյո՞ք շարունակվում է այդ հարցում Հայաստանի և Վրաստանի ղեկավարության միջև համագործակցությունը:

 

Ջավախքի հարցում Երևանի և Թբիլիսիի ղեկավարության միջև համագործակցություն եղել է, կա և, հուսով եմ, կշարունակվի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ ԱզնավուրինԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերումԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
Վազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրաՎազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցողԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցող
Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասինԶախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվ
Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկաԶինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
Զախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համարԶախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար
"Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով
Դավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնումԴավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանումՀայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանում
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերըTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ
Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՍահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
ԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանումԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանում
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումըԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումը
Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնություններըՀայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններԵրևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարԼիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
ՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերինՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերին
Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք էԿարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետՏավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետ
Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը "հավասար է զրոյի"
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումըԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
ԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային ԿովկասԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային Կովկաս
ԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվիԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացըԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. ԹաթոյանՍամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. Թաթոյան
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնիՓասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնի
ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ֆրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինՖրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել "սառեցում" հասկացությունը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի "կարմիր գծերը" փոփոխություն չեն կրել
Դեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերինԴեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերին
Իրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերիցԻրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերից
ԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկել
ԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկումԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
Զինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներինԶինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներին
ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Փորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունըՓորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունը
ԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավորԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավոր
Փակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչըՓակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչը
Թաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցումԹաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցում
ՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել էՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել է
ReflectSpace պատկերասրահում բացվում է ReflectSpace պատկերասրահում բացվում է "Առաջ, հետո. մտորումներ Հայոց ցեղասպանության մասին" ցուցահանդեսը
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ինԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին
Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում 
Փաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջևՓաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջև
Ղազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերըՂազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը
ՔՊ քարտուղար. ՔՊ քարտուղար. "Ցեղասպանություն" բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա
Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ "Ուրալի" վթարը հրահրված է եղել կրակոցներով
ՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը ԵրևանՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երևան
Ադրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներովԱդրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներով
Երևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներԵրևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներ
Արեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր ԱրեւելքումԱրեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր Արեւելքում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև