Թուրքիան վստահ է իր պատմության մեջ, և վաղ թե ուշ ամբողջ աշխարհը կճանաչի 1915 թ. պատմական իրողությունները, լրագրողներին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունը, հայտնում է Trend-ը:
Իր վերաբերմունքը հայտնելով Հռոմի պապի հայտարարության առնչությամբ, ով հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է անվանել`դեսպանը նշել է, որ 1915 թ. իրադարձությունների առնչությամբ Վատիկանի միակողմանի գնահատականն ափսոսանք է հարուցում: Դիվանագետի խոսքով, 1915 թ. իրադարձությունների ընթացքում տուժել են ոչ միայն հայերը, այլ նաև տարածաշրջանի այլ ժողովուրդներ:
Նրա խոսքով, Թուրքիայի նկատմամբ ցուցաբերվող ճնշումն ՙԱնկարայի խաղաղասեր քաղաքականության՚ վրա չի անդրադառնա: