Ձերբակալվել է երգահան Եղիշե Պետրոսյանը՝ ընդդիմության հանրահավաքների առաջնորդներից մեկը: Նա մեղադրվում է Երեւանում զանգվածային անկարգությւուններ կազմակերպելու համար: Միեւնույն ժամանակ, նախօրեին Պետրոսյանի վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են ստացիոնար, որտեղ երգահանը գտնվում է ոստիկանների զգոն «պահպանության» ներքո: Հավելենք, որ ավելի վաղ Եղիշե Պետրոսյանը սրտի վիրահատություն էր տարել:
Նույն գործի շրջանակում արդեն ձերբակալվել են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, նույն կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը, ակտիվիստ Անդրեաս Ղուկասյանը, ում դաժաբար ծեծել են քննչական մեկուսարանում, վիրավորված ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, ընդհանուր առմամբ՝ 23 մարդ: