Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով 2016 թվականի մայիսի 3-ից ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշենե քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ռուբիկ Շահումի Ստեփանյանի լիազորությունները: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշենե քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Լեգդարի Եղիազարյանի վրա:
Միաժամանակ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ «Նուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկում ստուգումների ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք տեղեկություններ են պարունակում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին:
Փաստի առնչությամբ հարուցել քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: