Ապրիլի 24-ի առավոտյան Լոս Անջելես քաղաքում մահացել է հայտնի հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը:
Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928 թ. հուլիսի 29-ին: 1956թ-ից սկսած նա շուրջ երեք ու կես տասնամյակ ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը։ Էստրադային և ջազ կատարողների համար բազմաթիվ երգերի հեղինակ է։ 1992 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում: