2016 թվականի հուլիսի 8-ին ՄԱԿ գլխավոր քարտուղարին հղած իր նամակում կազմակերպությունում Ադրբեջանի մշտռկան ներկայացուցիչ Յաշար Ալիևը հերթական անգամ խեղաթյուրել է Բաքվի նախաձեռնած ապրիլյան ագրեսիայի հետևանքների վերաբերյալ տվյալները:
Այսպես, Ալիևի նամակի համաձայն, որը զետեղված է ՄԱԿ կայքում, ապրիլին հայկական կողմն, իբր, 4274 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Ընդ որում այստեղ դիտվում է բավականին տարօրինակ «օրինաչափություն», ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, «խախտումների» թիվը ամեն օր գրեթե նույնն է:
Ընդ որում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության թվաբանության գիտելիքները, ակնհայտորեն, կաղում են. եթե գումարենք ողջ ապրիլի ամենօրյա «խախտումների» թվի մասին տվյալները, որոնք նշված են նույն նամակում, ստացվում է` 3598:
Այնուհետև նամակում ասվում է, թե ապրիլին մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի կորուստները կազմել են 23 վիրավոր և 6 սպանված: Սակայն այստեղ նույնպես հենց Բաքվի պաշտոնական տվյալները չեն համընկնում նամակի տվյալնեիր հետ. պաշտոնական աղբյուրների համաձայն, միայն 13 դիակ Ադրբեջանին վերադարձրել է Լեռնային Ղարաբաղը, ևս 37 դիակ` զինվորական համազգեստով, արդբեջանական ԶՈՒ հավաքել է շփման գծում` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ: