ՎՏԲ-Հայաստան
Բանկը վերագործարկեց Սևանի, Մարտունու և Վարդենիսի իր մասնաճյուղերը, որոնք
գտնվում են ք. Սևան, Սարգիս Սևանցու 11, ք. Մարտունի, Մյասնիկյան 47/1, ք.
Վարդենիս, Ռոմանի 7 հասցեներով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի
ծառայությունից, մասնաճյուղերում վերանորոգման աշխատանքներից զատ իրականացվել է
միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որն ուղղված է հաճախորդների սպասարկման գործընթացների
օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական
վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման
համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:
Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի
կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ
ծառայության և պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական սպասարկման
առանձին գոտիներ: Մասնաճյուղերը կսպասարկեն մանրածախ վարկային պրոդուկտների բոլոր
տեսակները:
«Այսօր կայացավ Բանկի ևս երեք վերանորոգված
մասնաճյուղերի բացումը, ինչը մեր հաճախորդների համար կլինի լրացուցիչ խթան`
սպասարկվելու առաջնակարգ բանկում: Մեր նպատակն է շարունակել լինել քաղաքացիների
վստահելի ֆինանսական գործընկերը ինչպես առօրյա հոգսերում ու գործերում, ինչպիսիք
են ծառայությունների վճարումը, դրամական փոխանցումները, այնպես էլ կարևոր
որոշումներում, ինչպիսին է վարկային ռեսուրսներով խոշոր գնումների կատարումը»,-նշել
է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Յու. Վ. Գուսևը:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ
հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:
Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի
առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը
ողջ երկրում` 67 մասնաճյուղ: