ՙԱկոս՚ թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը նախապես ծրագրված և կանխամտածված հանցագործություն է եղել, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը`անդրադառնալով Դինքի սպանության գործով անփութության մեղադրանքով պաշտոնյաների ձերբակալություններին:
ՙՉեմ կարծում, որ այստեղ խոսքը վերաբերում է անփութությանը: Դա լավ ծրագրված և կազմակերպված հանցագործություն է եկել: Գործի մանրամասները կբացահայտվեն, և ամեն բան պարզ կլինի՚,- հավաստիացրել է Էրդողանը:
Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում Թուրքիայում ձերբակալվել է Ջիզրեի ոստիկանապետ Էրջան Դեմիրը: Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի ՙԱկոս՚ թերթի խմբագրության առջև: Դինքի գործով դատավարության ընթացքում այդպես էլ չեն բացահայտվել սպանության պատվիրատուները, չեն ուսումնասիրվել դատարանում ներկայացված որոշ փաստեր ու վկայություններ: 2013 թ. սեպտեմբերի 17-ին դատական գործընթացը վերսկսվել է: