Սերժ Սարգսյանի քաղաքականությունից շահում է միայն Ադրբեջանը, ոչ իշխանական եռյակի հանրահավաքում հայտարարել է ՙՊոլիտէկոնոմիա՚ կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:
ՙԻլհամ Ալիևն իրավացի է, երբ ասում է, որ Հայաստանը Սարգսյանի իշխանության ներքո շուտով կփլուզվի`որպես պետություն: Մենք պետք է ամեն կերպ կանխենք դա: Սերժ Սարգսյանի քաղաքականությունից շահում է միայն Ադրբեջանը՚,- ասել է Թևանյանը:
Նրա խոսքով, չի կարելի թույլ տալ, որպեսզի իշխանությունն ամեն օր սեփական բնակչությանը թալանելու նոր միջոցներ հնարի, չի կարելի թույլ տալ, որպեսզի Հայաստանում բիզնեսի համար դժոխային պայմաններ լինեն: ՙԺամանակն է քանդելու իշխանության այդ բուրգը, ինչը հնարավոր է անել առողջ ուժերի հետ համագործակցությամբ: Պետք է քաղաքական նոր ընտրախավ ձևավորել, և հենց այս հարթակում՚,- հայտարարել է նա: