Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «STARTPHONE» հետվճարային սակագնային պլանին 24 ամսով՝ Alcatel One Touch POP C7 սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ընդամենը 1 դրամով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, նշված ժամկետով սակագնային պլանին բաժանորդագրվելով՝ 5900 դրամ ամսավճարի դիմաց, որն, ի դեպ, առաջարկվում է միայն Alcatel One Touch POP C7 սմարթֆոն ձեռք բերելիս, բաժանորդը ստանում է. ամսական 5000 ներցանցային րոպե խոսելաժամանակ, ամսական 2000 ՄԲ ինտերնետ, ամսական 200 ներցանցային SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:
«Բաժանորդներին հարմարավետ պայմաններով սմարթֆոններ հասանելի դարձնելը մեր ընկերության ռազմավարության կարևոր ուղղություններից է: Դրանով մենք պայմաններ ենք ստեղծում, որ ավելի մեծ թվով բաժանորդներ կարողանան օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերժամանակակից ցանցի հնարավորություններից: Այս առաջարկը հերթական քայլն է` ուղղված այդ նպատակի իրականացմանը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը, ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: «Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ:-