Հայաստանը չի մտնում Եվրամիություն, ինչպես նաև` Մաքսային միություն: Օգոստոսի 22-ին լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
ՙԱյսօր Երևանը նախապատրաստում է Եվրամիության և Մաքսային միության նախագծերին մասնակցության բանաձևեր: Սակայն դա բնավ չի նշանակում, թե մենք կդառնանք այդ ինտեգրացիոն կազմավորումներից մեկի մաս: Իհարկե, հենց Վիլնյուսում ասոցացման համաձայնագրի նախաստորագրման և խորն ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի կնքման հնարավորությունը բավական մեծ է, հաշվի առնելով, որ մեր երկիրը բավականին նախապատրաստված է գնում մասնակցելու ԵՄ ՙԱրեւելյան գործընկերության՚ գագաթաժողովին՚, - նշել է նա:
Այդուհանդերձ, քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում այդ համաձայնագրին չափազանց մեծ ուշադրություն է դարձվում և մեծ կարևորություն տրվում, հաշվի առնելով, որ այդ գործընթացն սկսվել է 2010 թվականից և կավարտվի ամենևին ոչ Վիլնյուսում: