ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ
Փաշինյանը հրաժարվել է ստորագրել մի հայտարարության ներքո, որի համահեղիներն են
Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ ՀՀ
խորհրդարանն այսօր երեկոյան արտահերթ նիստ է գումարել, որտեղ պետք է ընդունվի
հայտարարության տեքստը, որով դատապարտվում է պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնույթունների կիրառման փաստը:
Տեքստի վրա աշխատել էին ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն:
Ըստ Փաշինյանի, ինքը չի կարող քվեարկել այդ
հայտարարության օգտին, քանի որ չի հավատում հանրապետականների անկեղծությանը, հաշվի
առնելով, թե ինչպես են իրենց պահում որոշ հանրապետականներ խորհրդարանական նիստի
ընթացքում: Այս համատեքստում Փաշինյանը դիմել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ
Բաղդասարյանին, կոչ անելով նրան ՀՀԿ պատգամավորների համար կազմակերպել «լիկբեզ» և
բացատրել խորհրդարանի և ախոռի միջև եղած տարբերությունը: «Ես չեմ կարող ստորագրել
որոշ խուլիգանների հետ համատեղ կազմված հայտարարության ներքո: Այդ դատապարտող
հայտարարությունն ընդամենը թոզ փչել է, իսկ տեքստում պարունակող
հանդուրժողականության կոչերը` ֆիկցիա է»,-գտնում է Փաշինյանը:
Ի պատասխան, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը
հայտարարել է, որ Փաշինյանի մոտեցումը պրիմիտիվ է, և չի կարելի քաղաքական ուժերին
պիտակավորել միայն նրա համար, որ այդ կուսակցության որոշ ներկայացուցիչներ
դրսևորել են անպատշաճ վարք:
Հիշեցնենք,
որ ՀՀ խորհրդարանի ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Արամ Մանուկյանը դեկտեմբերի
1-ին ծեծի էր ենթարկվել սեփական տան մուտքում: ՀԱԿ ներկայացուցիչները միջադեպի
համար մեղադրում են իշխանություններին: Պատգամավորի վրա հարձակման կասկածանքով
Երևանի ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները դեկտեմբերի 14-ին բերման են
ենթարկել Արշակ Սվազյանին (1973թ.ծնվ.), որը ներկայումս ստորագրությամբ արդեն ազատ
է արձակվել: Ըստ շրջանառվող լուրերի, Սվազյանը եղել է պատգամավոր Առաքել
Մովսւսյանի (Շմայսի) նախկին վարորդը, բայց պատգամավորը հերքել է, պնդելով, որ
Մանուկյանի վրա հարձակման հետ ոչ մի կապ չունի: