Արդյունաբերական
արտադրության ծավալը Հայաստանում 2015 թվականի հունվար-փետրվարին նվազել են 1,8%,
մինչև 179.299 մլրդ. դրամ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների,
միայն փետրվարին աճը կազմել է 8.3%, իսկ 2014-ի փետրվարի համեմատ`2.6%:
2015
թվականի հունվար-փետրվարին հանքարդյունաբերության և բաց հանքավայրերի շահագոչրծման
ոլորտում արձանագրվել է 7,2% աճ, մինչև 30.032 մլրդ դրամ: Վերամշակման
արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 2,7%, մինչև 107.686 դրամ:
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում ծավալները
նվազել են 18.1%, մինչև 38.579 մլրդ դրամ: Եկամուտները ջրամատակարարումից,
թափոնների մաքրումից ու վերամշակումից, ինչպես նաև երկրորդային հումքի մշակումից
աճել է 4,6%, մինչև 3,003 մլրդ դրամ: (ՀՀ դրամի փոխարժեքը 2015 թվականի
հունվար-փետրվարին կազմել է 477.06 դրամ/դոլար, իսկ միայն փետրվարին`478.39
դրամ/դոլար):