Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության առնչությամբ բողոքի ակցիաներին
մասնակցած Ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել: Անուշավան Հարությունյանը բողոքի ակցիաների երկրորդ մասնակիցն է,
ում մեղադրանք է առաջադրվել:
Մեղադրանական եզրակացության մեջ նշվում է, որ հունվարի 15-ին Գյումրիի Գարեգին Նժդեհի անվան փողոցում Հարությունյանը
մի խումբ անձանց հետ կանխամտածված կոպտորեն խախտել է հասարակական կարգը, ինչը
դրսևորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով,
ուղեկցվել է անձի նկատմամբ բռնության
կիրառմամբ, ոստիկանության աշխատակիցներին դիմադրությամբ, որոնք, որպես իշխանության
ներկայացուցիչ, կատարել են հասարակական կարգի պահպանմանն ուղղված իրենց
պարտականությունները:
Ակտիվիստի
նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հանրապետությունից չմեկնելու վերաբերյալ
ստորագրություն: Հարությունյանն իր հերթին հայտարարել է, որ իրեն մեղավոր չի
համարում: