Հայոց պետությունում կան հանցագործություններին,
ապօրինի երևույթներին և արդարության պակասին առնչվող բազմաթիվ խնդիրներ: Այդ մասին հայտարարել է Արամ Ա Մեծի
Տանն Կիլիկիո կաթողիկոսը` Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովում իր ելույթում:
«Սակայն
դա չի նշանակում, թե մենք պետք է երես դարձնենք Հայրենիքից: Մենք պետք է օգնենք
Հայաստանին ղարաբաղյան խնդրի արդար լուծման, ինչպես նաև օսմանյան Թուրքիայում
Հայոց ցեղասպանության ճանաչման հասնելու հարցրում», - հայտարարել է նա` ընդգծելով
Հայաստան-Սփյուռք-Արցախ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու
անհրաժեշտությունը: