«Իրավիճակը հայկական զինված ուժերի կողմից և հայաստանյան հատվածում, և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից վերահսկելի է», - հունվարի
22-ին «Ազատության» հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա միաժամանակ ընդգծել է, որ դեռ նախորդ տարեվերջից սահմանին տիրող լարվածությունը պահպանման միտում ունի: «Չկա հակառակորդի մի այնպիսի գործողություն, որին արժանի հակահարված չի տրվում, և այնուհետև համապատասխան վերլուծությունների արդյունքում արդյունավետ որոշումներ չեն ընդունվում, որպեսզի է՛լ ավելի կայունացնենք իրավիճակը: Բայց, այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ որոշակի լարվածություն կա», - ասել է
պաշտպանության նախարարը:
Հայաստանի պաշտպանության նախարարը քիչ հավանական է
համարել, որ լարվածությունը վերաճի լայնածավալ ռազմական գործողությունների: «Բայց, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ ի վերջո հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունը և ռազմական ղեկավարությունը պետք է գիտակցի, որ այս խնդրի լուծման ռազմական ճանապարհը իրական ճանապարհը չէ։ Ընդհակառակը՝ պետք է ռազմական ղեկավարները վստահության մթնոլորտ ստեղծեն քաղաքական ղեկավարների բանակցային գործընթացի շարունակական ապահովման համար», - նշել է Սեյրան
Օհանյանը:
Նշենք,
որ տարեսկզբից ի վեր ադրբեջանական զինուժի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերի հետևանքով հայկական կողմն արդեն 9 զոհ ունի: