Microsoft ընկերության Արևելյան Եվրոայի գծով կիբերանվտանգության հարցերի գլխավոր խորհրդական Ռոբերտ Կոսլան գտնում է, որ կիբերանվտանգությունը Հայաստանում միջին մակարդակի վրա է:
Միաժամանակ Կոսլայի խոսքով, Հայաստանի ներդրումները կիբերանվտանգության ապհովման հարցում բավարար են: Ինչպես նա հայտարարել է Երևանում Microsoft ընկերության հայկական ներկայացուցչության և Հայաստանի կառավարության աջակցությամբ կայացած «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն` ուղի դեպի արդյունավետ և ինովացիոն կառավարում՚ համաժողովի ժամանակ, նման եզրակացություն արվել է անցկացված ուսումնասիրության հիման վրա:
Փորձագետի խոսքով, կիբերանվտանգությունը շատ կարևոր նշանակություն ունի, հատկապես՝ Հայաստանի համար՝ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին իրադարձությունները: ՙՍովորաբար, մարտական գործողությունների հետ միասին առաջանում են կիբերանվտանգության հետ կապված խնդիրներ՚,- ասել է Կոսլան: