Beeline-ը տեղեկացնում է, որ ՙՌուսաստանյան 20՚ և ՙՌուսաստանյան 35ՙ ծառայություններն այժմ արդեն հասանելի են նաև հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար։ ՙՌուսաստանյան 20՚ ծառայությունը հնարավորություն է ընձեռում մեկ ամսվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաև ՌԴ ֆիքսված ցանցեր 20 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 1000 դրամ: Իսկ ՙՌուսաստանյան 35՚ ծառայությունը հնարավորություն է ընձեռում մեկ ամսվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաև ՌԴ ֆիքսված ցանցեր 35 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 500 դրամ:
ՙՌուսաստանյան 20՚ և ՙՌուսաստանյան 35՚ ծառայությունները միաժամանակ երկու պարզ և հարմար տարբերակ են մեր հաճախորդների համար` կատարելու մատչելի սակագնով զանգեր դեպի Ռուսաստան: Վստահ եմ, որ այս երկու ծառայությունները նույնպես տարածում կգտնեն հետվճարային հաշվարկային համակարգի մեր բաժանորդների շրջանում` հնարավորություն ընձեռելով շփվել Ռուսաստանում գտնվող իրենց մտերիմների և հարազատների հետ՚, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
ՙՌուսաստանյան 20՚ ծառայությունը կարելի է ակտիվացնել հավաքելով *0050# USSD-հրահանգը, իսկ ՙՌուսաստանյան 35՚ ծառայությունն ակտիվացնելու համար` *0053# USSD-հրահանգը: Ծառայությունների վճարը գանձվում է ամիսը մեկ անգամ: Բաժանորդը կարող է ցանկացած ժամանակ անջատել ծառայություններից յուրաքանչյուրը` հավաքելով *0051# հրահանգը։ Ծառայությունները տրամադրվում են անժամկետ: Ծառայությունն անջատելու դեպքում հաշիվը կներկայացվի այն ամսվա օրերի քանակին համապատասխան, որի ընթացքում ծառայությունն անջատվել է: ՙՌուսաստանյան 20՚ և ՙՌուսաստանյան 35՚ ծառայությունները չեն կարող ակտիվացվել միաժամանակ։