Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանի
բնակչության համար 10 տոկոսով բարձրացել են: Հունիսի 1-ին համապատասխանն որոշում է
կայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Կարգավորողի
որոշման համաձայն, օգոստոսի 1-ից 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը
կազմում է 41,85 դրամ` նախկին 38 դրամի փոխարեն, իսկ գիշերայինը` 31,85 դրամ`
նախկին 28 դրամի փոխարեն:
Էլեկտրաէներգիայի
առևտրային սպառողների համար, որոնք օգտագործում են 35 կՎ և ավելի լարում, ցերեկային սակագինը 29 դրամից
ավելացել է մինչև 32,85 դրամ, իսկ գիշերայինը` 25 դրամից մինչև 28,85 դրամ: 6 (10)
կՎ լարման սպառողների համար ցերեկային և գիշերային սակագները բարձրացել են 35 և 25
դրամից մինչև 38,85 և 28,85 դրամ` համապատասխանաբար:
ՀԾԿՀ
մասնագետների կարծիքով, սակագների բարձրացման անհրաժեշտությունը հարուցված է
հանրապետության էներգետիկ ընկերությունների 20,3 մլրդ դրամի ֆինանսական դեֆիցիտով: