Հայաստանի անվտանգությունը վտանգի տակ է հայտնվել Եվրասիական տնտեսական միությանը վերջինիս անդամակցությունից հետո, մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը`խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին:
Նրա խոսքով, հակամարտության գոտում լարվածության սրումը ցույց է տվել, որ Հայաստանի անվտանգությունը վտանգված է: Բացի այդ, ստեղծված իրավիճակը, նրա կարծիքով, ապացուցել է ՀԱՊԿ անզորությունը տարածաշրջանում անվտանգության պահովման հարցում:
Ըստ որում, նա քիչ հավանական է համարել պաշտոնական պատերազմի հայտարարումը`միաժամանակ չբացառելով տարբերակը, որ լոկալ ռազմական գործողությունները կարող են լայնամասշտաբ պատերազմի վերածվել: