Մոսկվայում
Թուրքիայի դեսպանատան վրա կրակած Արթուր Միրզոյանը դատապարտվել է մեկ ամսվա
ազատազրկման:
Դատարանի դահլիճում Միրզոյանն ընդունել է իր մեղքը,
ընդսմին նշելով, որ պատրաստ է վճարել 500 հազար ռուբլի տուգանք և Ռուսաստանից
չմեկնել` մինչև քննության ավարտը: Նրա պաշտպան Գեորգի Շատվորյանը նշել է, որ
Միրզոյանը հասարակության համար վտանգ չի ներկայացնում և ֆիզիկական անձանց նկատմամբ
ոչ մի գործողություն չի իրականացրել: «Միրզոյանը համարժեք մարդ է, ոչ մի հոգեբուժարանում
հաշվառված չի եղել, սակայն իր արարքի դրդապատճառների մասին դեռ չի պատմել», - նշել
է փաստաբանը: Ընդ որում նա ընդգծել է, որ ամբաստանյալը զենք կրելու իրավուքն ունի:
Հիշեցնենք,
որ օգոստոսի 18-ին «Դոբրի լես» ՍՊԸ գլխավոր տնօրեն, 43-ամյա Արթուր Միրզոյանը
որսորդական հրացանից երկու գնդակ է արձակել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան
զինանշանի ուղղությամբ և չի վրիպել: