Կիսվեք մեր վերլուծաբանների, փորձագիտական հանրության ներկայացուցիչների, հասարակ քաղաքացիների հետ երևանյան վերջին հանդիպումներից տպավորություններով: Արդյո՞ք դրանք արտացոլում են Հայաստանում տրամադրությունների և, գլխավորը, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ ռուսաստանցի գործընկերների և փորձագետների շրջանում տարածված տեսակետները:
Ռուսաստանցիների և Ռուսաստանի նկատնմամբ հայերի իրական վերաբերմունքն ակնհայտորեն հակադրվում է ռուսական հեռուստատեսության հաղորդումների մեծ մասի տոնայնությանը, ինչը սրում է իրարդությունը: Ես Հայաստանում էի հենց Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիաների օրերին և այդ պատճառով դա կարող եմ ասել վստահաբար: Երևանում կլոր սեղանի ընթացքում մեր բարձրացրած խնդիրների քննարկման մակարդակը ցույց տվեց, որ հայկական փորձագիտական հանրություն մեկ մակարդակով ավելի բարձր է «միջին ռուսականիցե: Վախենամ, որ Ռուսաստանում չգտնվեն այդքան բարձր որակավորում ունեցող և անաչառ փորձագետներ ոչ ռուս-հայկական հարաբերությունների ողջ սպեկտրի քննարկման, ոչ էլ, այսպես կոչված, «իսլամական պետությանե զարգացման միտումների էության մասին առարկայական խոսակցության համար: Համենայն դեպս` հրապարակային ոլորտում: Երևանում կլոր սեղանի ընթացքում հայ գործընկերները նշել են բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում առկա իրական բարդությունների մասին, թեև դրանք բնավ անհաղթահարելի չեն, կանխատեսելով դրանց հետագա վատթարացում, եթե Ռուսաստանի «ամեն ինչ ինքնահոսի թսողնելուե ներկայիս քաղաքականությունը շարունակվի:
Այդ ամենի համար պատասխանատվության պակաս բաժին չունի նաև Հայաստանի ղեկավարությունը, սակայն սոցիալ-տնտեսական և հասարակաքաղաքական բնագավառում Հայաստանի եվրասիական ինտեգրման ակնհայտ դրական կողմերի բացակայության համար պատասխանատվության զգալի բաժինն ընկած է Ռուսաստանի վրա: Հուսանք, որ իրադրությունը, այնուամենայնիվ, կփխովի դեպի լավը: Չնայած Հայաստանում Արևմուտքի կողմից ֆինանսավորվող բազմաթիվ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների առկայությանը, հակառուսական տրամադրություբնները բնորոշ են դրանց անդամների և ընթերցողների միայն մի մասին, որոնք հասարակության շրջանում եղանակ չեն ստեղծում: Սակայն, նույնիսկ այդ տրամադրությունները, մի կողմից, չեն վերափոխվում հակառուսականի, իսկ մյուս կողմից, մասամբ պայմանավորված են ռուսական կողմի պասիվությամբ, որը կրճատում է սեփական ներկայությունը Հայայստանի հանրային և տեղեկատվական դաշտում` այն ավելացնելու փոխարեն:
Հետխորհրդային տարածությունում, մասնավորապես`Հայաստանի նկատմամբ, ռուսական քաղաքականությունը շարունակում է հենվել գործընկերների անվտանգության ապահովմանն աջակցության վրա: Մինչդեռ ՀԷՑ-ի հետ կապված իրավիճակն ակնհայտորեն ցույց տվեց այդ առումով Ռուսաստանի դիրքորոշումների խոցելիությունը: Ինչպե՞ս եք պատկերացնում նման արտաքին քազաքականության շարունակման հեռանկարները:
Խոսակցություններն այն մասին, թե արդի աշխարհում տնտեսությունն է ամեն ինչ որոշում, գլուխ արդուկելու նույնպիսի փորձ է, ինչպես մարդկային էության հանգեցումը բացառապես քնի և սննդի պահանջմունքի բավարարմանը: Այդպես մենք կունենանք խոսող խոզ, իսկ տնտեսությունը բացարձակացնելու դեպքում` ընդհանրապես ինչ-որ անհեթեթություն, քանզի եթե առաջին տեղում դնենք տնտեսական պահանջմունքը, մարդկանց մեծ մասն, ընդհանրապես, հարկավոր չեն լինի: Օրինակ, հենց նույն ՀԷՑ-ին առնչվող իրավիճակը հարուցված է «մենեջմենթիե խնդիրներով և քաղաքական ու աշխարահքաղաքական իրողությունների թերըմբռնմամբ, այլ ոչ թե տնտեսությամբ: Ակնհայտ է, որ եթե այսօր դոլարն արժե 30 ռուբլի, իսկ մեկ շաբաթ անց` 60 ռուբլի, ապա դա տնտեսության հետ ոչ մի առնչություն չունի: Թերևս` «տնտեսությանե հետ, որն ընդհանրապես անիմաստ է քննարկել, ինչպես և ցանկացած խաղ, որը վարվում է ուժեղի իրավունքով կամայականորեն փոփոխվող կանոններով: Այդ լույսի ներքո հասկանալի է, որ ամենի ինչի հիմքում ընկած է կրոնական և աշխարհաքաղաքական շահը: Հենց դրանից ելնելով էլ պետք է գործի Մոսկվան: Իսկ ահա ելնելով «տնտեսականե շահից` Ռուսաստանն, ըստ երևույթին, խաղագումար պետք է դնի Թուրքիայի վրա: Հայաստանի շահերից չի բխում «տնտեսականե հարցի շեշտադրումը, սակայն, անշուշտ, համաձայն եմ, որ ռուս-հայկական հարաբերությունները պետք է հրապուրիչ լինեն նաև տնտեսական առումով:
Ուֆայում ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը փաստորեն այդ կազմակերպություններին հրավիրել է մասնակցել Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս: Մեկնաբանեք այդ նախագծի հեռանկարները և այդ երեք կազմակերպությունների անդամ երկրների հնարավոր մասնակցությունը:
Այդ նախագիծն այսօր իրականացման բավականին երկարաժամկետ հեռանկարներ ունի: Առավել ևս, որ այն տեխնիկապես բարդ է և բավական թանկ նախագիծ է:
Իրավիճակը տարածաշրջանում կայուն չէ, ժամանակն էլ հարմար չէ նման մասշտաբի նախագծերի համար:
Օգոստոսի 3-ին Հայաստանի վարչապետը և ԻԻՀ փոխնախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտ գծի կառուցումը սկսելու շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև երկու երկրների միջև համագործակցության ակտիվացման շուրջ: Ինչպիսի՞ն են հայ-իրանական համագործակցության խորացման հեռանկարները, և ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ հայ-ռուսական կապերի վրա:
Հայ-իրական համագործակցությունը, ըստ երևույթին, կամրապնդվի, թեև Հայաստանն արտաքին աշխարհի համար իրանական ներկայացուցչություն դարձնելու գաղափարը միամտություն է թվում: Կարծում եմ, որ այդքան ծավալուն պայմանավորվածությունները, ինչպես օգոստոսի 3-ին Իրան-Հայաստան բարձրավոլտ էլկետրահաղորդման 3-րդ գծի շինարարության մեկնարկի շուրջ պայմանավորվածությունը, ինչպես նաևերկու երկրների, առավել ևս, իրանական կողմի հետ համագործակցմության աշխուաժցման շուրջ պայմանավորվածությունը քննարկվում է ավելի երկար, քան Անվտանգության խորհրդի կողմից բանաձևի ընդունման պահից հետո անցած ժամանակը: Այդուհանդերձ, զարգացող հայ-իրանական համագործակցությունը խնդիր չի լինի ռուս-հայկական հարաբերությունների համար: Հատկապես այն համատեքստում, որ Ռուսաստանն ինքն է դիտարկում Իրանի հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնման տարբերակներ: Այլ բան է Իրանի կրոնական էքսպանսիայի փորձերը. սակայն Հայաստանին դա չի վերաբերում, իսկ Ռուսաստանը հաջողությամբ դրանցից գլուխ է հանում և այսուհտև էլ գլուխ կհանի:
Ռուսական որոշ ԶԼՄ-ներ վերջերս Վաշինգտոնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ դերի մեծացմանը Հայաստանի պատրաստակամության վերաբերյալ Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը որակել են ՙՎաշինգտոնին Լեռնային Ղարաբաղ հրավիրել՚: Կիսու՞մ եք արդյոք նման հեռանկարների օգտին կարծիքները:
«Վաշինգտոնին Լեռնային Ղարաբաղ հրավիրելըե, եթե դրա տակ հասկանանք ամերիկյան զինվորականների ֆիզիկական ներկայություն հակամարտության գոտում, կդառնա ԼՂՀ, հետևաբար, նաև Հայաստանի պետականության ավարտի սկիզբը: Ակնհայտ է, որ ԱՄՆ ադրբեջանամետ դիրքորոշում է դրսևորում ղարաբաղյան հարցում և այն չի փոխի, քանի նոր դրված է Մեծ Կովկասի տարածաշրջանի նկատմամբ գլոբալ վերահսկողության հարց: Ոչ ԼՂՀ-ն, ոչ հայոց պետականությունը, որպես այդպիսիք, ամերիկացիներին, հասկանալի է, չեն հուզում: Եթե հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ դերի մեծացում ասելով նկատի է առնվում Բաքվի նկատմամբ Վաշինգտոնի ենթադրյալ ճնշումը` Արդբեջանին ԼՂՀ անկախության ճանաչում պարտադրելու նպատակով, ապա դա կարելի է միայն ողջունել: Սակայն աշխարհաքաղաքական դեկորացիաների նման փոփոխությունը ֆանտաստիկայի բնագավառից է: Պարզ է, որ իրավիճակը ղարաբաղյան հակամարտության շուրջ տեսանելի ապագայում չի փոխվի, և ամեն ինչ կմնա նախկինը. ԼՂՀ դե-ֆակտո անկախ պետություն է, եղբայրական Հայաստանն ըստ ամենայնի աջակցում է նրան, իսկ միջնորդների խումբը ժամանակ առ ժամանակ հավաքվում է տարբեր վայրերում` «բոլորի օգտինե հակամարտության կարգավորման հերթական անկենսունակ տարբերակները քննարկելու նպատակով, ինչը, անշուշտ, միանգամայն անհնար է: