Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ադրբեջանական կողմից հրաձգության արդյունքում վիրավորվել են ժամկետային ծառայության զինծառայողներ Գոռ Համբարձումի Գևորգյանը (1993թ.) և Վլադիմիր Արամի Գևորգյանը (1996թ.):
Ինչպես հաղորդել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: «Հայաստանի ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը սահմանին», - նշել է նա:
Նշենք, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 1-ի երեկոյան մի քանի ժամ շարունակ գնդակոծել է Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերը: